Գրանդ Լեյք (Կոլորադո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Գրանդ Լեյք
Town of Grand Lake CO.jpg
Կոորդինատներ: 40°15′2.2″ հս․ լ. 105°49′26.4″ ամ. ե. / 40.250611° հս․. լ. 105.824000° ավ. ե. / 40.250611; 105.824000
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1879 թ.
Մակերես2,7183 կմ²
ԲԾՄ2551 մետր
Բնակչություն447 մարդ (2000)
Ժամային գոտիԼեռնային ժամային գոտի
Հեռախոսային կոդ970
Փոստային ինդեքսներ80447
Պաշտոնական կայքtownofgrandlake.com
##Գրանդ Լեյք (Կոլորադո) (ԱՄՆ)
Red pog.png

Գրանդ Լեյք, փոքր քաղաք է ԱՄՆԿոլորադո նահանգի Գրանդ վարչական շրջանում: Ըստ 2010 թվականի մարդահամարի բնակչությունը կազմում է 471 մարդ[1]: Հիմնադրված լինելով 1881 թվականին՝ Գրանդ Լեյքը գտնվում է ծովի մակարդակից 2551 մետր բարձրության վրա և իր անունն ստացել է այն լճի անունից, որի ափերին տեղակայված է: Գրանդ Լեյք լիճը համարվում է Կոլորադոյի ամենամեծ ջրային տարածքը: Գրանդ Լեյք քաղաքը սկզբնապես կազմակերպություն է եղել և զբաղվել է Լուլու, Թելլեր և Գեզքիլ քաղաքների հանքափորերին պարեն մատակարարելով, բայց այսօր այն տուրիստական վայր է Ռոքի Մաունթին ազգային այգու արևմտյան մասում, որը երեք կողմերից շրջապատում է լիճն ու քաղաքը: 1882-1888 թվականներին Գրանդ Լեյքը եղել է Գրանդ վարչական շրջանի կառավարության նստավայրը: Այն իրավական կարգավիճակ է ստացել 1944 թվականի հունիսի 23-ին:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ Լեյքը տեղակայված է Գրանդ վարչական շրջանի հյուսիսարևելյան մասում 40°15′2″ հս․ լ. 105°49′28″ ամ. ե. / 40.25056° հս․. լ. 105.82444° ավ. ե. / 40.25056; 105.82444 (40.250493, -105.824323).[2]: ԱՄՆ-ի Ռութ 34 (U.S. Route 34 (Trail Ridge Road)) մայրուղին քաղաքի արևմտյան մասից ձգվում է դեպի հյուսիս՝ Ռոքի Մաունթին ազգային այգի, և 72 կմ ոլորվում Էսթես այգու լեռներով: Դեպի հարավ-արևմուտք ճանապարհը 24 կիլոմետր ձգվում է դեպի Գրենբի:

Համաձայն Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի քաղաքի ողջ տարածքը կազմում է 2.7 կմ2:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դիրքի պատճառով Գրանդ Լեյքը ունի մերձարկտիկական կլիմա տարվա մեջ միջինը 49 օր տևացող վեգետացիայի շրջանով: Գիշերը սառն է լինում նույնիսկ ամառային ամիսներին և միայն երեք ամսի է 10 °C-ից բարձր տաքություն գրանցվում:

Գրանդ լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ լիճը համարվում է Կոլորադոյի ամենամեծ և ամենախոր լիճը, ինչպես նաև Կոլորադո գետի ակունքը:

Գրանդ Լեյք Յաթ ակումբը մասնավոր է, որը հյուրընկալում է նավային մրցաշարեր: Լճի վրա կան նաև հանրային և մասնավոր նավամատույցներ, նավեր և նավակներ:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Ալեն[3]

Մարվին Ջոն Հիմեյեր[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Grand Lake town, Colorado»։ American Factfinder։ U.S. Census Bureau։ Վերցված է November 17, 2016 
  2. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990»։ United States Census Bureau։ 2011-02-12։ Վերցված է 2011-04-23 
  3. Schnell Caramie (October 2011)։ «Vail Daily travel: A Grand getaway»։ Vail Daily։ Վերցված է July 16, 2017 
  4. Best Allen (July 2004)։ «The Dark Side of Paradise»։ Colorado Central Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-11-ին։ Վերցված է 2007-04-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]