Գուրգեն Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Փաշինյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1933(1933-02-19)[1]
ԾննդավայրՂարաքիլիսա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2010(2010-01-24) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ և դատաբժշկության փորձագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
 Gurgen Amayakovich Pashinyan Վիքիպահեստում

Գուրգեն Համայակի Փաշինյան, (փետրվարի 19, 1933(1933-02-19)[1], Ղարաքիլիսա, ԽՍՀՄ - հունվարի 24, 2010(2010-01-24), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական հայազգի դատական բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1980), ՌԴ վաստակավոր գործիչ (1997), ռուսական ակադեմիայի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիկոս, աշխարհի առաջին դատական ատամնաբուժության դասագրքի հեղինակ, դատական բժշկություն» (ռուս.) ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականին ծառայողների բազմազավակ ընտանիքում։ Հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր[3]։

Ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ Դասական երաժշտության սրիահար էր։ Ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1956 թվականին։ Երեք տարի աշխատել է որպես դատաբժշկական փորցագետ Կիրովականի շրջանում։ Հետագայում ընդունվել է Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի դատաբժշկաակն ամբիոնի կլինիկական օրդինատուրիան՝ Վ․Մ․ Սմոլյանինովի ղեկավարությամբ[3]։ Ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա և 1965 թվականին պաշտպանել է «Նորածինների կենդանածնության դատաբժշկական ախտորոշում» թեմայով ատենախոսությունը։ 1964 թվականից 1966-ը աշխատել է Պատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում որպես դատական բժշկության ամբիոնի ասիստենտ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան։

1971 թվականին Պիրոգովի անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[4] և անցել ասիստենտից պրոֆեսոր ուղին։

1977 թվականին նշանակվել է Պիրոգովի անվան բժշկական համալսարանի օրդինատուրայի և ասպիրանտուրայի դեկանատի առաջին դեկան, որը օրդինատուրայի բաժնից վերաձևավորվել էր դեկանատի։

1989 թվականին մրցույթով ընտրվել է Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանի դատաբժշկական ամբիոնի վարիչի տեղակալ և ղեկավարել է մինչև 2006 թվականը։ 2006 թվականից մինչև 2010 թվականի հունվարը հանդիսացել է այդ ամբիոնի պրոֆեսորը։ Գիտական և մանկավարժական աշխատանքն ամբիոնում Փաշինյանը համատեղել է այլ աշխատանքի հետ՝ Առողջապահության նախարարության Մոսկվայի տարածաշրջանի դատաբշժկական փորձաքննության բյուրոյում, որպես դատաբժշկական փորձագետ։ 1991 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի դատաբշժկական փորձաքննության № 9 բյուրոյի մահագիտության բաժանմունքի ղեկավարը։

Հանդիսացել է Նիկոլայ II- ի ընտանիքի և մերձավորների ենթադրյալ մնացորդների դատաբշժկական փորձաքննության ղեկավար և կատարող, որի արդյունքում ապացուցվել է հայտնաբերված ոսկրային մնացորդների պատկանելությունը նիկոլայ II- ին, նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին։

Ավելի քան 600 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 26 մենագրության, 35 մեթոդական ձեռնարկների, դատական բժշկության 5 դասագրքերի, 15 գյուտերի ու նորարարական առաջարկների։ Պրոֆեսոր Փաշինյանի ղեկավարությամբ պաշտպանել են 22 դոկտորական և 65 թեկնածուական ատենախոսություններ։ Պրոֆեսոր Փաշինյանը առաջիններից է, որ բարձրագույն բժշկական կրթության համակարգում կիրառել է մանկավարժության և հոգեբանության հիմունքները դատական բժշկության ուսուցման մեջ։

1997 թվականին արժանացել է Ռուսաստանի ֆեդերացիայի գիտությունների վաստակավոր գործչի կոչման։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը գինինկոլոգ էր։ Որդին՝ Միխայիլը (1964) և դուստրը՝ Ալբինան (1960)։

Քույրերը․ Ռոզա Փաշինյան՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ և Սեդա Փաշինյան՝ դոցենտ, թերապևտ[3][5]։

Պարգևներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ
  • «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ» (1997)
  • «Պատվո շքանշան» (Ռուսաստան)
  • «Առողջապահության գերազանցիկ» պատվոգիր ԽՍՀՄ
  • Համառուսաստանյան դատական բժիշկների «Պատվո նշան»
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Пашинян Г. А. Судебно-медицинская экспертиза при крупномасштабных катастрофах. — 1994.

  • Пашинян Г. А. Словарь судебно-медицинских терминов / Г. А. Пашинян, А. Х. Завальнюк. — М; Ижевск: Экспертиза, 1996. — 130 с.
  • Пашинян Г. А. Организация осмотра трупа на месте его обнаружения. — 1999.
  • Пашинян Г. А. Руководство по судебной медицине / В. В. Томилин, Г. А. Пашинян. — М: Медицина, 2001. — 576 с.
  • Пашинян Г. А. Медико-криминалистическое исследование крови. — 2003.
  • Пашинян Г. А. Судебно-медицинская экспертиза в гражданском процессе. — 2004.
  • Пашинян Г. А. Судебно-стоматологическая идентификация личности. — 2005.
  • Пашинян Г. А. Судебная медицина в схемах и рисунках: учеб. пособие для вузов / Г. А. Пашинян, П. О. Ромодановский. — М: ГЭОТАР-Медиа, 2006. — 328 с.
  • Пашинян Г. А. Словарь судебно-медицинских терминов. — М, 2006.
  • Пашинян Г. А. Руководство по судебной стоматологии / Г. А. Пашинян. — М: Медицинское информационное агентство, 2009. — 528 с.

Գրականություն Փաշինյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13832
  2. studio, 5165m. «Anunner.com - ԳՈՒՐԳԵՆ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՄԱՅԱԿԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 3,2 Специальность, востребованная жизнью (интервью Пашиняна Г. А.) // Больница. 2003. № 2. С. 3—8
  4. Пашинян Г. А. Комплексное судебно-медицинское установление живорожденности: (Спектральное, электрофорет., морфол. и гистохим. исследования): Автореферат диссертации на соискание ученой степени доктора медицинских наук. / 2-й Моск. гос. мед. ин-т им. Н. И. Пирогова. Москва, 1971. — 31 С.
  5. Бишарян М. С. Мои воспоминания о профессоре Г. А. Пашиняне // Судебная медицина и медицинское право: Актуальные вопросы. Материалы научно-практической конференции с международным участием, посвященной памяти Заслуженного деятеля науки РФ, профессора Г. А. Пашиняна. М.: НП ИЦ «ЮрИнфоЗдрав», 2011.