Գուրգեն Խնձրցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Խնձրցյան
Ծնվել է1925
ԾննդավայրԱզատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երկրորդ աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Գուրգեն Հակոբի Խնձրցյան (1925, Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Խնձրցյանը ծնվել է 1925 թվականին, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում։ 1942 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը[1]։

1943 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ և ծառայել 197-րդ գվարդիական հակատանկային հրետանային գնդում։ Մասնակցել է Ուկրաինայի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման մարտերին։ Նրա մարտական ուղին սկսվել է Ստալինգրադում և ավարտվել Բեռլինում։ Խնձրցյանը գերմանական Գութսդորֆ գյուղի մոտ աչքի է ընկել որպես խիզախ և անվեհեր մարտիկ։ Պարգևատրվել է «Փառքի 2-րդ աստիճանի շքանշան»-ով։ 1945 թվականի հունվարի 17-ին Խնձրցյանը իր հրանոթով ոչնչացրել է թշնամու զինվորներով լցված սայլակը հետևակի երկու դասակ ու գերի վերցրել երկու զինվոր։ Այս գործողությունների համար արժանացել է «Փառքի երրորդ աստիճանի շքանշանի»։ Գուրգենը պարգևատրվել է նաև «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով[1]։

1946 թվականին Խնձրցյանը զորացրվել է, 1960 թվականին ավարտել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել Սևանի շրջանի Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1968 թվականին ՀԽՍՀ լուսավորության նախարարության կողմից պարգևատրվել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով։ Բազմիցս մասնակցել է մանկավարժական հանրապետական ընթերցումներին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան
  • «Փառքի 2-րդ աստիճանի շքանշան»
  • «Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]