Գուրգեն Բալասանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալասանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հոկտեմբերի 15, 1910[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Մահացել է | դեկտեմբերի 6, 1982[2] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1936)[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 1345560 |
Գուրգեն Արշակի Բալասանյան (հոկտեմբերի 15, 1910[1][2], Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբերի 6, 1982[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ռեժիսոր և օպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Բալասանյանը ծնվել է 1910 թվականին Վանի գավառի Արտամետ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Համամիութենական կինոիստիտուտը (ՎԳԻԿ)։ Այնուհետև 1943-1945 թվականներին նկարահանումներ է կատարել Հայրենական պատերազմի ռազմաճակատներում որպես օպերատոր և ռեժիսոր։ Պատերազմից հետո աշխատել է Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում, որտեղ նկարահանել է մոտ 80 վավերագրական ֆիլմ[4]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Ֆիլմ | Հանդես է եկել որպես | Այլ ռեժիսորներ և սցենարիստեր[Ն 1] |
|---|---|---|---|
| 1932 | Քրդեր-եզիդներ | սցենարիստ | Պ. Բարխուդարյան |
| 1940 | Խնդության երկիր | Լ․ Իսահակյան | |
| 1941 | Ռազմաճակատի համար | սցենարիստ, ռեժիսոր | |
| 1945 | Երկիր հայրենի | ռեժիսոր | Լ․ Իսահակյան Հ. Զարգարյան |
| 1961 | Ժողովրդական դերասանը | ||
| 1962 | Մեսրոպ Մաշտոց | ||
| 1965 | Նելսոն Ստեփանյան | սցենարիստ | Ա. Շայբոն |
| 1969 | Ծովակալ Իսակով | սցենարիստ, ռեժիսոր | |
| 1974 | Արագիլները տանիքի վրա | ||
| 1979 | Հողի հերոսը | սցենարիստ, ռեժիսոր |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ ռեժիսորները և սցենարիստները Բալասանյանի հետ միասին աշխատել են նշված ֆիլմերի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 195.
- ↑ С․ И․ Юткевич (1986). Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. էջ 34.
- ↑ «Գուրգեն Բալասանյանի մասին arm-cinema կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Բալասանյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 227)։ |
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոօպերատորներ
- Հայ ռեժիսորներ