Գուրգեն Անտոնյան (դերասան)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Գետաշեն |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978) |
Մասնագիտություն | դերասան |
Գուրգեն Ռազմիկի Անտոնյան (հունվարի 10, 1953, Գետաշեն), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Անտոնյանը ծնվել է 1953 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ 1974-1978 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում՝ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, 1985-1988 թվականներին՝ ռեժիսորական ֆակուլտետում։
Եղել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի, այնուհետև՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, 1980-1982 թվականներին Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, 1987 թվականից՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին, արժանացել պարգևների[1][2]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Խանդիկյանի «Սուր», «Ուրվականներ»
- Մարդ՝ Լևոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ suicide»
- Սոֆոկլեսի «Էդիպ արքա»
- Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
- Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար»
- Պոլոնիուս՝ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»
- Իշխան՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Գուշակ՝ Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»
- Շնաբույծ՝ Ս. Ստրատիևի «Մաքսաիմալիստը»
- Իվ Տերնոն՝ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ»
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անծանոթը», 2012[3]
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արտիստ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գուրգեն Անտոնյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Գուրգեն Անտոնյանի մասին Երևանի դրամատիկական թատրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Գուրգեն Անտոնյանի մասին kinopoisk.ru կայքում