Գուստավ Ադոլֆ Շրումպֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Ադոլֆ Շրումպֆ
Ծնվել էփետրվարի 8, 1844(1844-02-08)
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1892(1892-12-12) (48 տարեկանում)
Մասնագիտությունգրող

Գուստավ Ադոլֆ Շրումպֆ (Schrumpf) (ծնվել է փետրվարի 8, 1844, Օբերհաուսբերգեն, Ստրասբուրգի մոտ - մահացել է դեկտեմբերի 12-ին 1892 թվական, Լոնդոն), անգլիական բանասեր, հայագետ։ Ծագումով գերմանացի։ Ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն է դասավանդել Անգլիայի քոլեջներից մեկում։ Զբաղվել է նաև հայերենի քերականությամբ, բարբառագիտությամբ, բանահյուսությամբ, հեթանոսական կրոնով։ 1890 թվականին հրատարակել է «Հայագիտությունը Եվրոպայում» հոդվածաշարը՝ ներկայացնելով 16-19 դարերում եվրոպացի հայագետների համառոտ կենսագրությունները, քննության ենթարկել նրանց գործերը։ Այս աշխատությունն իր տեսակի մեջ առաջինն է հայագիտության բնագավառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 593 CC-BY-SA-icon-80x15.png