Գուշար Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուշար Հայկազունի
Աշոցեան Նահապետ
Մ.թ.ա. 2-րդ դար
 
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր անհայտ
Դինաստիա Հայկազունիներ

Գուշար Հայկազունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 2-րդ դար), Աշոցեան Նահապետ, Շարայի ցեղից, Հայկ Նահապետի տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուշար Հայկազունիին Վաղարշակ Արշակունին, որպես վարձատրություն իր քաջագործությունների համար, ժառանգություն տվեց Մթին լեռը, այսինքն Կանգարքը և Ջավախքի կես մասը, Կողբը, Ծոփը, Ձորը, և Հնարակերտ ամրոցը։ Բայց Աշոցքի տեր և Տաշիրքի սեպուհ նշանակում է Վաղարշակը Հայկազն Գուշարի զավակներից։ Գուշարի անունից է առաջացել Գուգարք նահանգի անունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, գիրք երկրորդ
  • Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, 1942 թ.