Jump to content

Գուշակը (նկար, Բազիլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուշակը
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Բազիլ
տարի1869
Ծանոթագրություններ

«Գուշակը» (ֆր.՝ La tireuse de cartes), ֆրանսիացի նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի վաղ իմպրեսիոնիզմի ոճի նկար։ Նկարում պատկերված է սեղանի մոտ նստած կին՝ առջևում խաղաքարտեր։ Կտավը նկարված է 1869 թվականին, չափերն են 61×46 սմ։ Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[1]։

Կտավը նկարվել է արվեստանոցում։ Բնորդուհին 1867 թվականին եղել է նաև Բազիլի ընկերոջ՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի [2] «Դիանան՝ որսորդ» (ֆր.՝ Diane chasseresse), իսկ 1868 թվականին՝ Բազիլի «Խոնարհած աչքերով կինը» (ֆր.՝ Jeune fille aux yeux baissés) նկարների բնորդուհին։ Նկարչի կենդանության օրոք կտավը չի ցուցադրվել։ 1935 թվականին ցուցադրվել է Փարիզում, իսկ 1927 և 1941 թվականներին՝ Մոնպելիեում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է դարչնագույն շրջազգեստով երիտասարդ կին, որը նստած է սև սեղանի մոտ և նայում է ներքև՝ սեղանին գտնվող խաղաքարտերին։ Կինը մի ձեռքով գլուխն է բռնել, մյուս ձեռքով խաղաքարտերին է դիպչում։ Թվում է, թե ուզում է «կարդալ» իր ապագան։ Գունեղ խաղաքարտերը հակադրվում են նկարի ընդհանուր մոխրագույն երանգին։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Բազիլը ոգեշնչվել է իր ընկերոջ՝ Պոլ Սեզանի դիմանկարներից[3]։ 1870 թվականին Բազիլը այս նկարը պատկերում է իր՝ «Կոնդամին փողոցի արվեստանոցը» կտավում[4]։

Սկզբնաղբյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը պատկանել է հեղինակի մոնպելիելցի բարեկամուհուն՝ Ժյուլի-Ֆրանսուազ Մենյե դը Սալինելին։ Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[фр.]. — Geneva : Daulte, 1952. — Vol. XXIV. — P. 183. — 217 p. — (Peintres et sculpteurs d’hier et d’aujourd’hui).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Enciclopedia dell'arte // Frédéric Bazille (1841—1870)» (PDF). www.giovannipediconeart.org (իտալերեն) — Giulio Einaudi Editore. Վերցված է 19.06.2019-ին.
  • «Frédéric Bazille. La tireuse de cartes». www.desordre.net (ֆրանսերեն) — Desordre. Վերցված է 19.06.2019-ին.
  • Biétry-Rivierre Er. — Le Figaro«La comète Bazille». www.lefigaro.fr (ֆրանսերեն). Վերցված է 19.06.2019-ին.