Գունդեգա Ռեպշե
Գունդեգա Ռեպշե Gundega Repše | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, արվեստագետ և լրագրող |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Q50301738?, Teika Secondary School? և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Gundega Repše Վիքիպահեստում |
Գունդեգա Ռեպշե (լատիշ․՝ Gundega Repše, հունվարի 13, 1960[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր, դրամատուրգ, արվեստաբան։
Ծնվել է Ռիգայում 1960 թվականին։ Գրականություն է մուտք գործել 19 տարեկանում «Ուղտը Հին Ռիգայում» պատմվածքով, որին հետևել են պատմվածքների 5 ժողովածու և 7 վեպ։ Ընդհանուր առմամբ երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ Ռեպշեի հետաքրքրությունը մշակույթի և արվեստի գործընթացների հանդեպ ի հայտ է գալիս հատկապես լատվիական պարբերականներում հրատարակվող նրա անհամար հոդվածներում, կենսագրական Էսսեներում և ընդհանրապես արձակում։ Նրա ստեղծագործությունները («Խարան», «Ալվալի ճիչը» «Ծովի դևերը» և այլն) բազմիցս բեմադրվել են Լատվիայի տարբեր թատրոններում։ Հեղինակն արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են Ռայնիսի և Ասպազիայի հիմնադրամի (1993), Տարվա գրական (2000) մրցանակները։ Թարգմանվել է ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։
Ապրում է Ռիգայում[2]։
Գունդեգա Ռեպշեն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոտոսն ու Փուշը։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 75-83։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 74։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունդեգա Ռեպշե» հոդվածին։ |