Տաշքենդի «Դինամոյի» մարզադպրոցի սան է։ Սովորում է Բախտիյոր Սոբիրովի և Լատիֆ Քարիմովի ղեկավարությամբ։ Համաշխարհային ասպարեզում իր առաջին մեծ հաջողությանն ըմբիշը հասել է 2016 թվականի սեպտեմբերին՝ 18 տարեկանում։ Այնուհետև ՖրանսիայիՄակոն քաղաքում մասնակցել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, 3-րդ տեղի համար պայքարում հաղթելով ճապոնացի Տակումի Տոշիրոյին, արժանացել է բրոնզե մեդալի[2]։ Նաև մի քանի անգամ կանգնել է միջազգային հեղինակավոր մրցաշարերի ամբիոնին։ Ասիայի երիտասարդների կրկնակի չեմպիոն է։ 2018 թվականից հանդես է գալիս Ուզբեկստանի հավաքականի հիմնական թիմի կազմում։ 2021 թվականի ապրիլին Ղազախստանում կայացած ասիական որակավորման մրցաշարում Գուլոմժոն Աբդուլաևը, հաղթելով Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկբուլատ Միրնազարովին, նվաճել է ՏոկիոյիՕլիմպիական խաղերի ուղեգիր[3]։