Գուզյե Նեդերհոստ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4, 1969[1][2] |
Ծննդավայր | Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Մահացել է | հունվարի 29, 2004[1][2] (34 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի |
Գուզյե Նեդերհոստ (հոլ.՝ Guusje Barbara Augustine Nederhors, փետրվարի 4, 1969[1][2], Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 29, 2004[1][2], Հաագա, Նիդերլանդներ), նիդերլանդացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և բանաստեղծուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուզյե Նեդերհոստը ծնվել է 1969 թվականի փետրվարի 4-ին, Ամստերդամում (Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ)։
1991 թվականին նա սկսել է ֆիմային կարիերան։ Նա հայտնի է դառնում «Լավ ժամանակներ, վատ ժամանակներ» սերիալում Ռոս Ալբերտս դը Յագերի դերով։ Այդ սերիալում նկարահանվել է 1992-2000 թվականներին։
1995 թվականին նա նաև սկսում է իր կարիերան որպես երգչուհի և երգերի հեղինակ։ Նրա առաջին երգերից մեկը՝ «Ademnood»-ը դարձավ հիթ։ Նրա մյուս երգերը ևս հաջողություն ունեցան։ Գուզյեն գրել է շատ երգեր երեխաների համար։
2003 թվականին նա որոշեց իրեն փորձել մանկակգրի դերում։ Մահվանից մի քանի ամիս առաջ նա գրում էր գիրք, որը նաև պետք է թողարկվեր CD-ի վրա։
Գուզյե Նեդերհոստը ամուսնացած է եղել երկու անգամ, ունեցել է մեկ երեխա։ 1998 թվականի հուլիսին նա ամուսնացել է փաստաբան Սանդերա Դիկոֆայի հետ, սակայն այդ ամուսնությունը վերջանում է ամուսնալուծությամբ։ 2003 թվականի սեպտեմբերի 17-ին երկրորդ անգամ ամուսնանում է Դիանդա Վուստհոֆայի հետ։
Որդու ծնվելուց հետո Գուզյեն իմանում է, որ նա հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով։ 2004 թվականի հունվարի 29-ին նա մահանում է հենց այդ հիվանդությունից և թաղվում է 2004 թվականի փետրվարի 4-ին, երբ նա պետք է դառնար 35 տարեկան։ Հուղարկավորման արարողությանը ներկա էին այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ջոնի դե Մոլը, Կատյա Սխյուրմանը, Քրիս Զեգերսը, Վենդի վան Դեյկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուզյե Նեդերհոստը Internet Movie Database կայքում (անգլ.)
- Գուզյե Նեդերհոստը ԿինոՊոիսկ կայքում
- Գուզյե Նեդերհոստը Find a Grave կայքում
|