Գորիլա Զոի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորիլա Զոի
Gorilla Zoe.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Alonzo Mathis
Նաև հայտնի է որպեսGorilla Zoe
Ծնվել էհունվարի 26, 1983(1983-01-26) (36 տարեկան)
Ատլանտա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտությունռեփեր, երաժիշտ և երգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլBad Boy? և Bad Boy South?
Կայքatlanticrecords.com/gorillazoe

Ալոնզո Մաթիս (անգլ.՝ Alonzo Mathis, հունվարի 26, 1983(1983-01-26), Ատլանտա), ավելի շատ հայտնի է Գորիլա Զոի (անգլ.՝ Gorilla Zoe) բեմական անունով, ամերիկացի ռեփեր: Նա «Trustnobody Ent․ Tavares "Buck" Thomas»-ի նախկին անդամներից է: Հետագայում դարձել է Boyz N Da Hood խմբի անդամ: Նրա առաջին դեբյուտային ալբոմը՝ «Welcome to Zoo», գրել է Էռնեստ Գիբսը 2007 թվականին: Նրա հաջորդ երկու ալբոմները՝ «Don't Feed Da Animals» և «King Kong», թողարկվել են 2009 և 2011 թվականներին: 2015 թվականին նա ձայնագրել է երկու միքս՝ «Recovery» և «Raised in the Jungle»[1]։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Գորիլա Զոին «Boyz n da Hood» խմբում փոխարինեց Յանգ Ջիզիին: Նա առաջին անգամ հաջողությունների հասավ Յանգ Ջոքի «Coffee Shop» և «Bottle Poppin» երգերով, որոնք տեղ զբաղեցրին «Billboard» ամսագրի հորիզոնականներում[2]: Նա հետագայում պայմանագիր ստորագրեց որպես Block Entertainment & Bad Boy South-ի մենակատար:

2007 թվական․ «Welcome to the Zoo»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 19-ին Գորիլա Զոին հրապարակեց իր առաջին "Hood Figga" սինգլը, որը Billboard 100-ում զբաղեցրեց 38 հորիզոնականը: Նրա առաջին ալբոմը՝ «Welcome to the Zoo», թողարկվեց 2007 թվականի հոկտեմբերին և հասավ Billboard 200-ի 18-րդ հորիզոնական, Top R&B/Hip-Hop Albums-ի՝ 8-րդ և Top Rap Albums-ի՝ 3-րդ: 2007 թվականին Գորիլա Զոին ընտրվեց 2008 XXL Freshmen ամսագրի շապիկի համար Saigon, Plies, Rich Boy, Joell Ortiz, Lupe Fiasco, Lil Boosie, Crooked I, Papoose & Young Dro ռեփերների հետ[3][4][5] In 2007 Gorilla Zoe was chosen for the 2008 XXL Freshmen cover along with rappers Saigon, Plies, Rich Boy, Joell Ortiz, Lupe Fiasco, Lil Boosie, Crooked I, Papoose & Young Dro.[6]։

2009 թվական․ «Don't Feed da Animals»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերի 28-ին Գորիլա Զոին թողարկում է իր երկրորդ ալբոմի առաջին՝ «Lost» սինգլը[7] : «Don't Feed da Animals» ալբոմը գլխավորում է Billboard Top Rap Albums աղյուսակը[4]: 2009 թվականի մարտի 17-ին Գորիլա Զոիի երկրորդ սոլո ալբոմը՝ «Don't Feed da Animals», առաջին շաբաթում վաճառվել էր 29,000 օրինակով և զբաղեցրել Billboard 200-ում 8-րդ տեղը: Ալբոմի երկրորդ սինգլը «What It Is» երգն էր, որը կատարում էր Rick Ross-ի և Kollosus-ի հետ, իսկ երրորդ սինգլը եղավ «Echo» երգը։

2010-2011 թվականներ. «Mixtapes, I Am Atlanta 3 EP & King Kong»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվար ամսին Գորիլա Զոին միքսթեյփների DatPiff.com կայքում ամեն օր միքսթեյփ է թողարկում[8]։ Գորիլա Զոին ներկայումս աշխատում է միքսթեյփի վրա Die-Verse City-ի անդամ «Qu1k»-ի հետ: Նա հեռարձակել է նաև «I Am Atlanta 3»-ը, որը ներկայումս հասանելի է iTunes-ով:

2011 թվականի հունիսի 14-ին Գորիլա Զոին հրապարակում է «King Kong» սոլո ալբոմը, ալբոմը նախորդների պես հաջողակ չի լինում և Billboard 200-ում չի գրավում ոչ մի տեղ: Առաջին շաբաթը վաճառելով 10,300 օրինակ՝ լինում է 56-րդը[9] : Allmusic-ը հինգից գնահատել է երեք և կես աստղ[10] : Ալբոմի «What's Goin' On» երգը հեռարձակվում է 2010 թվականի դեկտեմբերի 14-ին և Billboard Hot R&B/Hip-Hop Songs աղյուսակում զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը [11] [12]։

2014-ից առ այսօր. «Recovery»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 6-ին երկու տարվա ընդմիջումից հետո Գորիլա Զոին թողարկում է նոր միքսթեյփ «Recovery» անունով։ Հայտնի դարձավ նաև, որ Գորիլա Զոին ռեփեր Flo Rida-ի հետ համաձայնություն է կնքել[13][14][15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]