Գորդանա Սիլյանովսկայա-Դավկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորդանա Սիլյանովսկայա-Դավկովա
մակեդ.՝ Гордана Силјановска-Давкова
Ծնվել էմայիսի 11, 1955(1955-05-11) (64 տարեկան)
ԾննդավայրՕխրիդ, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարան և Լյուբլյանայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունփաստաբան, պրոֆեսոր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՍկոպյեի համալսարան
Քաղաքական կուսակցությունՄակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն

Գորդանա Սիլյանովսկայա-Դավկովա (մակեդ.՝ Гордана Силјановска-Давкова, մայիսի 11, 1955(1955-05-11), Օխրիդ, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն), մակեդոնացի քաղաքական գործիչ, առանց պորտֆելի նախարար, 1992-1994 թվականներին աշխատել է Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունում: 2019 թվականին եղել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի թեկանածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդանա Սիլյանովսկայա-Դավկովան ծնվել է 1955 թվականի մայիսի 11-ին Օխրիդ քաղաքում: 1973 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Սկոպիեի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան: 1993 թվականին Լյուբլյանայի համալսարանում ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան cum laude[1] (կում լաուդե), հանձնաժողովը ղեկավարում էր պրոֆեսոր Ֆրանց Գրադը: Դոկտորական ատենախոսության թեման եղել է «Տեղական ինքնակառավարումը, նորմերի և իրականության միջև» (1994) խորագրով:

1989 թվականից աշխատել է Սկոպիեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում որպես ասիստենտ և դասավանդել է «Քաղաքական համակարգեր» առարկան: 1994 թվականին նշանակվել է սահմանադրական իրավունքի և քաղաքական համակարգերի դոցենտ, 2004 թվականին`պրոֆեսոր: 1990-1992 թվականներին եղել է Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի անդամ, 1992-1994 թվականներին` առանց պորտֆելի նախարար Բրանկո Ցրվենկովսկու առաջին կառավարությունում: ՄԱԿ-ում եղել է ընտրությունների գծով փորձագետ, Եվրոպայի խորհրդին կից տեղական ինքնակառավարման անկախ փորձագիտական խմբի նախագահի տեղակալ: 2008-2016 թվականներին եղել է Վենետիկի հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի և քաղաքական համակարգերի վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է[2]:

2017-2018 թվականներին, որպես հասարակական գործիչ, հանդես է եկել հանրապետությունում ալբաներենի կիրառման ընդլայնման մասին օրենքի և Պրեսպանյան համաձայնագրի դեմ: 2019 թվականի փետրվարի 16-ին ՆՄՀԿ (Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն), ՄԱՄԴԿ (Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն) կուսակցության կողմից Ստրուգա քաղաքից առաջադրվել է որպես Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի թեկնածու[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]