Jump to content

Գոսպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գոսպորտ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքGosport?
Մակերես25,29 կմ²
Բնակչություն71 529 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ023
Պաշտոնական կայքgosport.gov.uk
Գոսպորտ (Միացյալ Թագավորություն)##
Գոսպորտ (Միացյալ Թագավորություն)

Գոսպորտ (անգլ.՝ Gosport), նավահանգստային քաղաք Անգլիայում՝ Հեմփշիր կոմսությունում, որի կազմում հանդիսանում է առանձին վարչական շրջան՝ բորո։ Ընկած է Անգլիայի հարավային ծովափին, այն թերակղզու վրա, որն արևմուտքից շրջանակում է ծովածոցի հակառակ կողմում գտնվող Պորտսմուտի նավահանգիստը և վերջինիս հետ լաստանավային հաղորդակցություն ունի։ Հեռավորությունը Պորտսմուտից շուրջ 3 կիլոմետր է, Վինչեստերից՝ 32,6 կմ, Լոնդոնից՝ 108 կմ[2]։ Զբաղեցնում է 25,29 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 82 622[3][4]:

Հիմնադրվել է անգլոսաքսերի ժամանակներում, անվանվել Ռոուներ (Rowner): Գոսպորտ անունով առաջին անգամ հիշատակվել է 1241 թվականի պատմական մի փաստաթղթում։ Բուռն թափով սկսել է զարգանալ XVII դարի վերջերից։ 1678 թվականի արքայական հրամանով տրվել է քաղաքային ամրությունների շինարարության մեկնարկը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմությունն ու ներկան սերտորեն կապված են նավագնացության, նավաշինության, թագավորական նավատորմի հետ։ Այստեղ բազմաթիվ ռազմանավեր են կառուցվել։ Գոսպորտը երկար տարիներ եղել է բրիտանական ստորջրյա նավատորմի հանգրվանը և միայն ատոմային սուզանավերի ի հայտ գալուց հետո է այդ դերը զիջել Ֆասլեյնին և Դևեոնպորտին։ Մինչև 2002 թվականը Գոսպորտում է գործել ստորջրյա նավագնացության դպրոցը, այստեղ են կազմակերպվել սուզանավերի հրամանատարների նախապատրասական և վերապատրաստման դասընթացները։ 

Նավաշինությունից զատ՝ քաղաքում զարգացած են էլեկտրոնիկայի, թղթի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսպորտի հյուրերի, զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են նորմանդական նվաճումների ժամանակների ամրությունների մնացորդները, թագավորական հոսպիտալը, ստորջրյա նավատորմի թանգարանը։ Հոսպիտալի գերեզմանատանը առանձնացված են նավաստիների եղբայրական շիրիմները, այդ թվում՝ 1808—1809 թվականներին Պորտսմուտի նավահանգստում մահացած ռուս ծովայինների եղբայրական գերեզմանը[5]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա այլ բնակավայրերի համեմատ Գոսպորտի կլիման ավելի մեղմ է։ Ձյուն հազվադեպ է տեղում։ Հունվարի առավելագույն միջին ջերմաստիճանը 8 C է, նվազագույն միջինը՝ 3 C: Հուլիսի առավելագույն միջին ջերմաստիճանը 21 C է, նվազագույն միջինը՝ 14 C: Երբևէ գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանը եղել է 32 C, ռեկորդային ցածր ջերմաստիճանը՝ -9 C[7][8]:

Solent MRSC 1980-2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.2
(46.8)
8.2
(46.8)
10.5
(50.9)
13.2
(55.8)
16.7
(62.1)
19.2
(66.6)
21.4
(70.5)
21.4
(70.5)
19.0
(66.2)
15.5
(59.9)
11.5
(52.7)
8.7
(47.7)
14.46
(58.04)
Միջին ցածր °C (°F) 3.4
(38.1)
2.8
(37)
4.5
(40.1)
6.1
(43)
9.2
(48.6)
12.1
(53.8)
14.2
(57.6)
14.3
(57.7)
12.2
(54)
9.6
(49.3)
6.2
(43.2)
3.8
(38.8)
8.2
(46.77)
Տեղումներ մմ (դյույմ) 68.8
(2.709)
49.3
(1.941)
51.6
(2.031)
42.4
(1.669)
43.4
(1.709)
42.0
(1.654)
44.5
(1.752)
50.0
(1.969)
53.7
(2.114)
86.2
(3.394)
83.2
(3.276)
83.9
(3.303)
699
(27.521)
աղբյուր: UK Met Office[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.citypopulation.de/UK-Cities.html
  2. «Distance from GOSPORT [SZ615998]» (անգլերեն). GENUKI. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  3. «Area: Gosport (Local Authority)» (անգլերեն). Neighbourhood Statistics (ONS). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  4. Encyklopedia Britannica |id = place/Gosport |tytuł = Gosport |data dostępu = 2016-05-04
  5. «Возложение венка на кладбище Ройял Хаслар (Госпорт) 25 августа 2012». Посольство России в Великобритании. 2012 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  6. «Gosport – Royan twinning». Gosport Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «Climate Solent M.R.S.C.». World Weather. TuTiempo.net.
  8. Gosport climate information adapted from Portsmouth climate information. Thanks to User:Jaguar for permission.
  9. «Solent MRSC climate». Met Office.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոսպորտ» հոդվածին։