Գոնսալես Մարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոնսալես Մարտի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1877(1877-01-01)[1][2]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Մահացել էհունվարի 4, 1972(1972-01-04)[1] (95 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain (1945–1977).svg Իսպանիա
ԿրթությունՎալենսիայի համալսարան
Մասնագիտությունպատմաբան և ծաղրանկարիչ
ԱմուսինAmelia Cuñat y Monleón?
Պարգևներ և
մրցանակներ
Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ
Manuel González Martí Վիքիպահեստում

Մանուել Գոնսալես Մարտի (հունվարի 1, 1877(1877-01-01)[1][2], Վալենսիա, Իսպանիա - հունվարի 4, 1972(1972-01-04)[1], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի նկարիչ, պատմաբան և կոլեկցիոներ, Վալենսիայի կերամիկայի թանգարանի հիմնադիրը, որի տնօրենը եղել է 1954-1972 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բուրժուական ընտանիքում[3]։ Վալենսիայի համալսարանում ուսումնասիրել է իրավունք, իսկ Սան-Կառլոս թագավորական ակադեմիայում՝ արտահայտչական արվեստ։ 20 տարեկանից հրատարատել է հումորային և գեղարվեստական ամսագրերում նկարներ, 1909 թվականին Վալենսիայում արժանացել է ոսկե մեդալի տարածաշրջանային, և արծաթե մեդալի՝ Բարսելոնայում միջազգային ցուցահանդեսում (1911 թվական)։

1907 թվականին Վալենսիայի մոտ՝ Պատերնայում մասնակցելով հնագիտական պեղումներին, Գոնսալես Մարտին հայտնաբերեց հնագույն կերամիկայի օրինակներ։ Այդտեղից էլ սկսվեց նրա հետաքրքրվածությունը։ Արդեն 1909 թվականին նա հավաքել էր բավականին մեծ հավաքածու, որոնցով Վալենսիայում մասնակցեց տարածաշրջանային, իսկ 1909 թվականին՝ Ազգային ցուցահանդեսներին։ 1911 թվականին նկարիչ Բենլյուրե-ի-Հիլեմի հետ գնում է Հռոմ։

1914 թվականին Գոնսալես Մարտին միանում է վերջերս բացված կերամիկայի դպրոցի ուսուցչական կազմին, երկու տարի անց տնօրեն է դառնում և ղեկավարում է այն մինչև 1947 թվականին թոշակի անցնելը[4]։

1904 թվականից Գոնսալես Մարտին ամուսնացած է վալենսիական բուրժուական ընտանիքի Ամելի Կունյատ-ի-Մոնլեոնի հետ, ում հետ պսակվել է հին բազիլիկայում՝ Վալենսիայի կենտրոնում։ Կինն ամբողջությամբ կիսում էր ամուսնու՝ նկարների, ավելի ուշ՝ կերամիկայի հետաքրքրվածությունը[5]։ Նրա մահից հետո՝ 1946 թվականին, Գոնսալես Մարտին որոշեց իր կերամիկայի հավաքածուն նվիրաբերել կառավարությանը, ինչն իրականացրեց հենց հաջորդ տարում։ Հավաքածուի տեղակայման համար ստեղծվեց կերամիկայի վալենսիական թանգարանը, որը 1954 թվականին հանրությանը ներկայացվեց մարկիզ Դես Ագուասի դղյակի հին, ճարտարագիտական եզակի կառույցով։ Գոնսալես Մարտին նշանակվել էր թանագարանի տնօրեն[6], և մնացել այդ պաշտոնում մինչև մահը։ Գոնսալես Մարտին մահացել է թանգարանում 95 տարեկան հասակում։

Գիտական ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալես Մարտին իսպանական կերամիկայի հետազոտության և իսպանական Լևանտայի կերամիկայի եռահատոր հետազոտության հեղինակն է[7]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալես Մարտին հանդիսանում է Վալենսիայի, Պատերնայի, Բուրխոստի, Մորելյայի և Մանիսեսի պատվավոր քաղաքացի։ Իսպանական կառավարությունը 1954 թվականին նրան պարգևատրել է Ալֆոնսո X Իմաստուն շքանշանի մեծ խաչով։ Գոնսալես Մարտիի հիմնադրած թանգարանը կրում է նրա անունը։ Հիմնադրի կիսանդրին տեղադրված է ֆոյեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]