Գողություն՝ իտալական ձևով (ֆիլմ, 2003)
«Գողություն իտալական ձևով» (անգլ.՝ The Italian Job), ռեժիսոր Ֆելիքս Գարի Գրեյի արկածային մարտաֆիլմը, 1969 թվականի ֆիլմի վերարտադրությունը՝ Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմը ստացել է PG-13 վարկանիշ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները սկսվում են Վենետիկում «առաջնորդ» Ջոն Բրիջերի և նրա աղջիկ Ստելլայի հեռախոսազրույցով։ Նա ասում է աղջկան, որ սա իր «վերջին գործն է»։ Ջոնը հանդիպում է «կազմակերպիչ» Չարլիի հետ առաջիկա կողոպուտը քննարկելու համար։ Ջոնն ու Չարլին լավ ընկերներ են և հարգում են միմյանց։
Չարլին պլանավորում և անցկացնում է լավ մտածված և արագ կողոպուտ՝ կապված մեծաքանակ ոսկե սալիկների յուրացման հետ։ Այս տեսարանում հանդիպում են խմբի մնացած անդամները։ Սթիվը համարվում է «ներսի մարդ», Սիրունիկ Ռոբը՝ պրոֆեսիոնալ վարորդ, Ձախ ականջը՝ պայթուցիկի մասնագետ, իսկ Լայլը (որը հետո պահանջում է «Նափսթեր» մականունը)՝ տեխնիկայի (հիմնականում՝ համակարգչային) մասնագետ։ Հենց Ջոնը իր հերթին պրոֆեսիոնալ չհրկիզվող պահարանի կողոպտիչ է։ Կողոպուտը կատարված է փայլուն կերպով, և սկսվում է տոնումը, բայց ոգևորությունը կարճ է տևում։ Սթիվը փաստորեն դավաճան է և ունի իր պլանները ոսկու հաշվով (մեկ վեցերորդ մասը նրան քիչ է թվում). նա առևանգում է ամբողջ ոսկին՝ սպանելով Բրիջին։ Խմբի բոլոր անդամներին մահացած համարելով՝ նա հեռանում է։ Բայց բոլորը, բացի Ջոնից, կենդանի են մնում և պատրաստվում են վրեժի։
Ֆիլմի գործողությունները շարունակվում են ԱՄՆ-ում, որտեղ Ստելլան, հորից ժառանգելով պահարաններ բացելու հմտությունները, օգտագործում է իր փորձը օրինական նպատակներով՝ օգնելով ոստիկանությանը բացել անհրաժեշտ պահախցիկներ։ Չարլին հավաքագրում է Ստելլային խումբ, և նրանք պատրաստում են Սթիվին կողոպտելու պլան, որպեսզի վրեժ լուծեն։ Իրադարձությունները շարունակվում են Լոս-Անջելեսում, որտեղ ապրում է Սթիվը։ Գործը բարդանում է ուկրաինական մաֆիայի միջամտության հետևանքով։
Պլանը հիմնված է նրա վրա, որ խումբը «կոտրում» է տրանսպորտի կառավարման ցանցը։ Խումբը իր համար կազմակերպում է «կանաչ ալիք» և ուշացնում է ոսկով բեռնված գանձիչ բեռնատարներին այնտեղ, որտեղ իրենց հարմար է։ Քաղաքի նշանակված կետում բեռնատարը կանգնում է և ուղղորդված պայթյունից հետո կորում ստորգետնյա հաղորդակցության համակարգեր, որտեղ նրան սպասում են կողոպտիչները։ Ոսկին բեռնվում է հատուկ սարքավորված երեք Mini Cooper մեքենաների մեջ, և կողոպտիչները փախչում են մետրոյի և քաղաքի կոյուղու միջոցով։ Վերջում Սթիվը հասնում է նրանց, ովքեր գողացել են իր ոսկին, բայց Չարլին դա էլ է նախատեսել։ Այստեղ Սթիվին սպասում են հաշվերհարդարի պատրաստվող ուկրաինական մաֆիայի ներկայացուցիչները։ Խումբը տոնում է գործի հաջողությունը, որն իրենց բերեց 27 000 000 ԱՄՆ դոլար։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Մարկ Ուոլբերգ | Չարլի Քրոքեր |
Շարլիզ Թերոն | Ստելլա Բրիջեր |
Էդվարդ Նորթոն | Սթիվ Ֆրազելլի |
Դոնալդ Սազերլենդ | Ջոն Բրիջեր |
Ջեյսոն Սթեթհեմ | Ռոբ |
Սեթ Գրին | Լայլ |
Մոս Դեֆ | Ձախ ականջ |
Օլեկ Կրուպա | Մաշկով |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Ֆիլմի պաշտոնական կայքէջ(անգլ.)
- «Գողություն իտալական ձևով»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գողություն իտալական ձևով»(անգլ.) Rotten Tomatoes կայքում
- Ֆիլմի ակնարկ և քննադատություն
- «Գողություն իտալական ձևով» ֆիլմը օնլայն (ռուս.)
- Իտալական Աշխատանք Archived 2016-03-04 at the Wayback Machine.(ռուս.)
- Իտալական Աշխատանք 2015 Archived 2015-03-15 at the Wayback Machine.(ռուս.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.ofdb.de/film/34448,The-Italian-Job---Jagd-auf-Millionen
- ↑ http://www.imdb.com/title/tt0317740/
- ↑ 4,0 4,1 http://stopklatka.pl/film/wloska-robota-2003
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.imdb.com/title/tt0317740/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.metacritic.com/movie/the-italian-job
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=45049.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 2003 ֆիլմեր
- Ֆելիքս Գարի Գրեյի ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Ֆիլմեր հաքերների մասին
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր