Գոբաոժոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոբաոժոու
Ենթատեսակխոզի մսով ուտեստ
 Guo bao rou Վիքիպահեստում

Գոբաոժոու (չիներեն 锅爆肉, նաև գո բաո ժոու), չինական խոհանոցի ուտեստ, որը պատրաստվում է օսլայում տապակված խոզի մսի կտորներից, մատուցվում է թթու-քաղցր թանձրուկով[1]։ Ուտեստը բնորոշ է հյուսիսարևելյան Չինաստանին և, մասնավորապես, Հարբին քաղաքին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտեստը հորինվել է 1907 թվականին Հարբինյան խոհարար Չժեն Վենի կողմից ռուսների համար, ովքեր եկել էին քաղաք՝ չինական Արևելյան երկաթուղու շինարարության համար։ Ուտեստի մտահաղացումը տվել է խոհարարի ազգությամբ ռուս կինը։ Որպես հիմք վերցված է «տապակված խոզի մսի կտորներ» պեկինյան ուտեստ, խոհարարը ավելացրել է շաքարավազ՝ դարձնելով ուտեստի համը քաղցրի, որպեսզի այն ավելի լավ համապատասխանի ռուս հյուրերի ճաշակին։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտեստի հիմնական բաղադրիչներն են՝ խոզի միս, հեղուկ խմոր օսլայից, շաքարավազով և քացախով թանձրուկ։ Օսլայով խոզի միսը տապակում են սկզբում կրակի միջին ջերմաստիճանով, ապա բարձր։ Դրանից հետո մատուցում են թթու-քաղցր և քացախ և հալված շաքարավազ պարունակող թանձրուկով (այն կարող է փոխարինվել կետչուպով)։ Պատրաստված ուտեստը ունի սաթե գույն, ծամելու ընթացքում հիանալի խրթխրթում է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Гобаожоу»». Международное радио Китая. 2020 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «Гобаожоу - харбинское блюдо с русской историей». Байкал Медиа. 2018 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. «О харбинском блюде "Гобаожоу" и русском вкусе». Российская газета. 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.