Գնդիկ Բոքոնիկ (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեսակհեքիաթային սյուժե
Բնագիր լեզուռուսերեն, ուկրաիներեն և բելառուսերեն
ԿերպարներԳնդիկ Բոքոնիկ
 Kolobok
Ա․ Մադվեդևի նկար

«Գնդիկ Բոքոնիկ» (ռուս.՝ Колобо́к), սլավոնական (ռուսների, սերբերի, խորվաթների, բոլգարների, սլովենացիների) կուտակային հեքիաթների սյուժե, որը կառուցված է կրկնվող միջադեպերի սրացման վրա։

Հեքիաթները հայտնի են նաև բալթյան, սկանդինավյան, գերմանական ժողովուրդների բանահյուսության մեջ, ինչպես նաև ուզբեկերենում և թաթարերենում։ Ռուսական տարբերակներից հայտնի են 16-ը, ուկրաինական 8-ը, բելառուսական 5-ը։ Արևմտաեվրոպական ժողովուրդներն ունեն տարբերակներ, որոնք էապես տարբերվում են արևելյան սլավոնականներից, օրինակ՝ կարկանդակի մասին, որը փախել է երեք աղջիկներից, որոնք ժամանակին չեն հանել այն ջեռոցից։ Հեքիաթում կրկնվող երգը և շարադրանքի ռիթմիկ կառուցվածքը բնորոշ է ռուսական, ուկրաինական և բելառուսական հեքիաթներին[1]։

Հեքիաթային սյուժեների ցուցիչում նշված է AT 2025 (АА *296) համարի տակ։ «Գնդիկ Բոքոնիկ» («փախած նրբաբլիթ»[2])․ գլխավոր հերոսը փախչում է ծերուկից, պառավից, գայլից, արջից և այլն[3]։ Ամերիկական անալոգն է «Անուշահացե մարդուկը» (The Gingerbread Man), անգլերեն անալոգն է «Ջոնի պոնչիկ» (Johnny-Cake

Հայտնի է հեքիաթի հեղինակային տարբերակը Կոնստանտին Ուշինսկու մշակման մեջ։

Հաճախ ռուս, ուկրաինացի և բելառուս երեխաների ծանոթությունը հայրենի բանահյուսության մեջ սկսվում է հենց այս հեքիաթից[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին ապրում էր մի ծերունի իր պառավի հետ։ Մի անգամ ծերունին պառավին խնդրում է թխել գնդիկ բոքոնիկ։ Ալյուր չկա, բայց պառավը թափ է տալիս տուփը, սրբեց տակառը և խմոր հունցեց։ Թխվեց կարմրագույն գնդիկ բոքոնիկ։ Պառավը այն դրեց պատուհանագոգին, որպեսզի հովանա։ Գնդիկ Բոքոնիկը արագ հոգնում է պատուհանագոգին նստելուց ու թռչում այդտեղից և փախչում։ Արահետով գլորվում է դեպի անտառ։ Անտառում առաջինը հանդիպում է նապաստակին, որն ասաց․ «Գնդիկ Բոքոնիկ, Գնդիկ Բոքոնիկ, ես քեզ կուտեմ»։ Բայց Գնդիկ Բոքոնիկն առաջարկում է․ «Մի կեր ինձ, ես քո համար երգ կերգեմ», երգում է նապաստակի համար մի երգ, որը պատմում էր թե ինչպես նրան թխեց պառավը և ինչպես նա փախավ տատիկից և պապիկից։ Եվ շարունակեց գլորվել արահետով։ Ճանապարհին նա հանդիպում է գայլին և արջին։ Նրանք նույնպես ուզում էին ուտել Գնդիկ Բոքոնիկին, բայց նա յուրաքանչյուրի համար երգում էր իր երգը և փախչում։ Բայց Գնդիկ Բոքոնիկը հանդիպում է խորամանկ աղվեսին։ Նրա համար նույնպես երգում է և արդեն ուզում էր գլորվել, բայց ճարպիկ աղվեսը խաբում է նրան։ Գովեց Գնդիկ Բոքոնիկին և դժգոհում, որ վատ է լսում՝ խնդրելով նրան նստել իր դնչին և նորից երգել երգը։ Գնդիկ Բոքոնիկը ուրախանում է, որ իր երգը դուր է եկել աղվեսին, ու թռչում նստում է նրա դնչին։ Հենց այդտեղ աղվեսը կուլ է տալիս նրան։

Էկրանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի հիման վրա ստեղծվել են մի շարք մուլտֆիլմեր.

  • «Գնդիկ Բոքոնիկ»՝ ձեռքով նկարված մուլտֆիլմ, Սոյուզմուլտֆիլմ, 1936 թվական
  • «Գնդիկ Բոքոնիկ»՝ տիկնիկային մուլտֆիլմ, Սոյուզմուլտֆիլմ, 1956 թվական
  • «Գնդիկ Բոքոնիկի մասին հեքիաթ»՝ տիկնիկային մուլտֆիլմ հեքիաթի մոտիվներով, «Սոյուզմուլտֆիլմ», 1969 թվական
  • Շատ հին հեքիաթ՝ տիկնիկային մուլտֆիլմ, «Կիևնուչֆիլմ», 1983 թվական[5]
  • «Բարի գիշեր փոքրիկներ, Գնդիկ Բոքոնիկ»՝ տիկնիկային մուլտֆիլմ, ԽՍՀՄ պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունը, 1986 թվական
  • «Գնդիկ Բոքոնիկ, Գնդիկ Բոքոնիկ!..»՝ ձեռքով նկարված մուլտֆիլմ, ТО «Экран» ստուդիա, 1988 թվական
  • «Գնդիկ Բոքոնիկ»՝ Ալեքսանդրա Բուբնովայի ձեռքով նկարված մուլտֆիլմ, 1990 թվական
  • «Գնդիկ Բոքոնիկ»՝ ձեռքով նկարված մուլտֆիլմ «Классика», 2006 թվական
  • «Ժամանակակից Գնդիկ Բոքոնիկ»՝ ծաղրանմանական մուլտֆիլմ մեծերի համար, KuTstupid, 2011 թվական
  • «Գնդիկ Բոքոնիկ»՝ «Գոհարների լեռ» շարքի մուլտֆիլմ, «Пилот» ստուդիա, 2012 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бараг Л. Г., Новиков Н. В. Примечания // Народные русские сказки А. Н. Афанасьева: В 3 т. — М.: Наука, 1984—1985. — (Лит. памятники). — Т. 1. — 1984. — С. 432—505.
  2. Чистов К. В. Сравнительный указатель сюжетов. Восточнославянская сказка. Л., 1979. Արխիվացված 2019-07-08 Wayback Machine
  3. Сюжет № AT 2025 Արխիվացված 2019-07-08 Wayback Machine // Русский фольклор XXXIII Материалы и исследования Արխիվացված 2018-05-07 Wayback Machine — СПб.: Наука, 2008
  4. Измайлова А. Б. Сказка в русской народной педагогике Արխիվացված 2020-01-10 Wayback Machine — Владимир: Изд-во ВлГУ, 2013 — ISBN 978-5-9984-0322-4 — С. 21
  5. «Очень старая сказка». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сюжет № 2025. «Колобок» // Сравнительный указатель сюжетов. Восточнославянская сказка
  • Стекольникова Н. В. «Колобок», «Теремок» и другие. Кумулятивные сказки в их вариантах / Подготовка текстов, составление, вступительная статья и примечания Н. В. Стекольниковой. — Воронеж: Научная книга, 2008. — 400 с.
  • Лозовская Н. В. Многоязыковой проект: Варианты сказочного сюжетного типа AT 2025 «Колобок»
  • Толстой Н. И. Секрет Колобка // Толстой Н. И. Очерки славянского язычества. — М.: Индрик, 2003. — С. 469—472.
  • Цивьян Т. В. Роковой путь Колобка // Язык культуры: семантика и грамматика. — М., 2004. — С. 310—321.
  • Калабашка // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]