Գյուրջու Խաթուն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գյուրջու Խաթուն
վրաց.՝ გურჯი-ხათუნი
| |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1227[1] |
| Ծննդավայր | Վրաց թագավորություն[1] |
| Մահացել է | մոտ 1286[1] |
| Քաղաքացիություն | Իկոնայի սուլթանություն |
| Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի և իսլամ |
| Մասնագիտություն | գրող և Թագավորական ընտանիքի անդամ |
| Ամուսին | մոտ Kaykhusraw II?[1] և մոտ Pervâne?[1] |
| Ծնողներ | հայր՝ Ղազ ադդին, մայր՝ Ռուսուդան[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | Sultan of Rum? |
| Երեխաներ | Kayqubad II? |
Գյուրջու Խաթուն (թուրքերեն՝ Gürcü Hatun, վրաց.՝ გურჯი-ხათუნი , մոտ 1227[1], Վրաց թագավորություն[1] - մոտ 1286[1],), վրաց արքայադուստր Բագրատիոնների ընտանիքից, վրաց թագուհի Ռուսուդանի և Գիաս ադ-Դինի դուստրը, մկրտված Դմիտրի, սուլթան Կիլիչ-Արսլան II-ի թոռը[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուրջու Խաթունը ծննդյան ժամանակ անվանակոչվել է «Թամար» ի պատիվ տատիկի՝ Թամար Մեծ թագուհու[4]։ Նա վրաց թագավոր Դավիթ VI-ի քույրն էր և սուլթան Կայ-Խոսրով II-ի երկրորդ կինը[3]։ Սուլթան Կայ-Կուբադ II-ի մայրն էր, որը կառավարել է 1246-1257 թվականներին որպես եռապետության մաս՝ խորթ եղբայրների՝ Կիլիչ-Արսլան IV-ի և Քեյ-Կավուս II-ի հետ միասին։ 1243 թվականին մոնղոլների արշավանքից և Կոսե-դաղի ճակատամարտում պարտությունից հետո Կայ-Խոսրով II-ը դարձավ մոնղոլական վասալ։ Նրա կնոջ՝ Թամարի, կարգավիճակը իջեցրին և սկսեցին անվանել Գուրջա Խաթուն, այսինքն վրացական տիկին։ 1246 թվականին Կայ-Խոսրով II-ի սպանությունից հետո Թամարն ամուսնացավ սուլթանի վեզիր Մուհադդիբ ադ-դին Ալի ադ-Դայլամիի և սուլթանության ամենակարող ազնվականի որդու՝ Փերվանեի հետ։ Թամարն Ուղղափառությունից մահմեդականություն է ընդունել։ Նա պարսիկ բանաստեղծ Ռումիի երկրպագուն էր։ Սուլթան Կայ-Խոսրով II-ը դիրհամ է հատել Սիվասի և Կոնիայի դրամահատարաններում` առյուծի և արևի դեմքով պատկերող արծաթե մետաղադրամներ։ Առյուծի և արևի խորհրդանիշը հետագայում լայն տարածում գտավ իսլամական աշխարհում, չնայած դրա ծագումը շատ ավելի վաղ ժամանակներից էր։ Սելջուկյան դրամների թուրք հետազոտող Թոլգա Էրքանը եկել է այն եզրակացության, որ Արևը Գյուրջյու Խաթունն է, իսկ Առյուծը հենց ինքը՝ սուլթանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 https://sufism.org/library/articles/gurcu-hatun-and-lady-jacoba-mystic-cousins
- ↑ Никитин, Афанасий (2021 թ․ դեկտեմբերի 29). «Хождение за три моря» (ռուսերեն). Litres. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
- 1 2 Рейфилд, Дональд (2017 թ․ մարտի 6). «Грузия. Перекресток империй. История длиной в три тысячи лет» (ռուսերեն). Азбука-Аттикус. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Rayfield, Donald (2017). «Gruzii︠a︡ : perekrestok imperiĭ, istorii︠a︡ dlinoĭ v tri tysi︠a︡chi let». Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «თბილისელები». tbiliselebi.ge (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
- «THAMARA». web.archive.org. 2012 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
- «Bagration 3». genealogy.euweb.cz. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրջու Խաթուն» հոդվածին։ |
|