Գյուլարա Ալիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլարա Ալիևա
Բնօրինակ անունադրբ.՝ Gülarə Əziz qızı Əliyeva
Ծնվել էնոյեմբերի 17, 1933(1933-11-17)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 27, 1991(1991-07-27) (57 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գյուլարա Ազիզ կըզը Ալիևա (ադրբ.՝ Gülarə Əziz qızı Əliyeva, նոյեմբերի 17, 1933(1933-11-17), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 27, 1991(1991-07-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երաժիշտ, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու (1966), Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլարա Ալիևան ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում։ 1955 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ Նա աշխատել է Սեիդ Ռուսթամովի անվան ժողովրդական գործիքների նվագախմբում, ինչպես նաև Ա.Դադաշովի անվան ժողովրդական գործիքների անսամբլում։ 1966 թվականից ղեկավարել է «Դան ուլդուզու» գործիքային անսամբլը։ Ինքն է ստեղծել այս անսամբլը[3][4]։

Համույթի հետ նա ելույթ է ունեցել Ալժիրում, Սիրիայում, Լիբանանում, Անգոլայում, Իտալիայում, Բուլղարիայում, Եթովպիայում, Շվեյցարիայում, Հնդկաստանում, Ֆինլանդիայում և այլ արտասահմանյան երկրներում։

Աշխատել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում որպես ուսուցիչ և եղել երաժշտության տեսության ամբիոնի վարիչ՝ 1966-1988 թվականներին։

Նա մահացել է 1991 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Azərbaycan Gender İnformasiya Mərkəzi
  2. «Գյուլարա Ալիևա». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. Dan ulduzu–tale ulduzu
  4. Мелодии неувядающие, немеркнущие Вспоминая Гюлару Алиеву