Գյոցի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյոցի հավաքածու
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունBogenhausen?
ՎայրՄյունխեն և Ausstellungsgebäude Sammlung Goetz?
Ղեկավարության նստավայրAusstellungsgebäude Sammlung Goetz, Գերմանիա
Կայքsammlung-goetz.de
Քարտեզ
Քարտեզ

Գյոցի հավաքածու (գերմ.՝ Sammlung Goetz), Գերմանիայի Մյունխեն քաղաքի ժամանակակից արվեստի մասնավոր հավաքածու[2]։ Բացվել է 1992 թվականին[3]։ Հավաքածուն պատկանում և պարբերաբար ընդլայնվում է պատկերասրահի նախկին գործակալ Ինգվիլդ Գյոցի կողմից[4], որը ներկայացնում է հավաքածուն հանրությանը թեմատիկ ցուցահանդեսների շարքերով՝ հատուկ այդ նպատակով կառուցված թանգարանում։ Հանրագիտական հայացքով նայելու փոխարեն հավաքածուն շեշտը դնում է որոշակի նկարիչների զարգացման վրա[5]։

Կառույցի ներքևի հարկերում թանգարանը կազմակերպում է ցուցադրություններ տեսահոլովակների և ֆիլմերի միջոցով[6]։ Կառույցը նախագծվել է շվեդական «Herzog & de Meuron» ճարտարապետական ընկերության կողմից[7][8] և գտնվում է Մյունխեն քաղաքի Օբերֆյորնինգ շրջանի Օբերֆյորնինգ շտրասսե փողոցում։ 2004 թվականին շենքը, որը ներառում է նաև 7000 հատորից բաղկացած մասնագիտացված գրադարան, ընդլայնվել է։ 2013 թվականին Գյոցը հավաքածուն և թանգարանը նվիրաբերել է Բավարիային։

Տեսարան Օբերֆյորնինգ շտրասսե փողոցից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Gallery, Saatchi. «Goetz Collection :: The Saatchi Gallery». www.saatchigallery.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. Terence Riley; Museum of Modern Art (New York, N.Y.) (1995). Light Construction. The Museum of Modern Art. էջեր 50–. ISBN 978-0-87070-129-0.
  4. Rainald Schumacher (2001). American Art: From the Goetz Collection, Munich. Distributed Art Pub Incorporated.
  5. Alessia Zorloni (2016 թ․ օգոստոսի 19). Art Wealth Management: Managing Private Art Collections. Springer. էջեր 141–. ISBN 978-3-319-24241-5.
  6. Rundfunk, Christine Hamel, Bayerischer (2018 թ․ փետրվարի 20). «"Künstlerinnen im Dialog": Die Sammlung Goetz zeigt die dreiteilige Ausstellung "Generations" - BR.de». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Sammlung Goetz Munich / Herzog & de Meuron». 2012 թ․ փետրվարի 27.
  8. Brent Richards (2006). New Glass Architecture. Laurence King Publishing. էջեր 48–. ISBN 978-1-85669-376-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոցի հավաքածու» հոդվածին։