Գլենդա Բեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլենդա Բեյլի
Glenda Bailey
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1958(1958-11-16) (63 տարեկան)
ԾննդավայրԴերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔինգսթոնի համալսարան
Մասնագիտությունլրագրող, նորաձևության խմբագիր, խմբագիր և գլխավոր խմբագիր
ԱշխատավայրHarper's Bazaar և Մերի Քլեր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Glenda Bailey Վիքիպահեստում

Գլենդա Բեյլի (անգլ.՝ Glenda Adrianne Bailey, նոյեմբերի 16, 1958(1958-11-16), Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1][2], Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիրն է։ Այն նորաձևությանը նվիրված ամսագիր է, որը տպագրվում է Hearst Corporation-ի կողմից։ Պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականի մայիսից սկսած[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյլին ծնվել է Դերբիշիրում, Անգլիա։ Լոնդոնում Քինգստոնի համալսարանում ավարտելուց հետո ստացել է նորաձևության դիզայնի աստիճան։ Մինչ հրատարակչության գործունեությանն անցնելը, նա 1983 թվականին արտադրեց հավաքածու Գուիսի Սլավերիոյի համար Իտալիայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյլին 1986 թվականին աշխատում էր որպես խմբագիր Honey ամսագրում։ Նա ստեղծել է եռամսյակային նորաձևության ամսագիր FOLIO-ն։

1988 թվականին նա նշանակվեց Մերի Քլեր ամսագրի բրիտանական հրատարակչության առաջին խմբագիր[4]։ Մերի Քլերը Բեիլիին արժանացրեց երեք «Տարվա նորձևության խմբագիր», հինգ «Տարվա ամսագիր» և երկու «Amnesty International» մրցանակների։ 1995 թվականի օգոստոսին նշանակվեց միջազգային խմբագրական խորհրդատու Մերի Քլերի բոլոր 26 հրատարակչություններում։

1996 թվականի հունվարից սկսած աշխատեց որպես Մերի Քլերի ամերիկյան հրատարակչության գլխավոր խմբագիր, մինչև 2001 թվականը, երբ դարձավ Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիրը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բեիլին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով՝ նորաձևությանը և ժուրնալիստիկային ծառայելու համար[2]։

2012 թվականին արժանացել է «Արվեստի և գրականության պարգև»-ի Ֆրանսիայի կառավարության կողմից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Weekend birthdays»։ The Guardian (London)։ հոկտեմբերի 16, 2013։ էջ 60 
  2. 2,0 2,1 Day Elizabeth (սեպտեմբերի 11, 2011)։ «Glenda Bailey: the Bazaar vision of a fashion queen»։ The Guardian (London)։ Վերցված է 2013-03-27 
  3. «Harper Bazaar Names New Ed-in-Chief»։ Fashion Windows։ Արխիվացված է օրիգինալից 2002-04-21-ին։ Վերցված է 2017-01-29 
  4. «Glenda Bailey Biography»։ Hearst Corporation։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2007-ին 
  5. «Glenda Bailey honored with the Chevalier des Arts in Paris»։ Harper's Bazaar։ November 2012։ Վերցված է սեպտեմբերի 22, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]