Գլեբ Գլեբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլեբ Գլեբով
Глеб Паўлавіч Глебаў.JPG
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 11), 1899
ԾննդավայրՎոզնեսենսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 3, 1967(1967-03-03)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՕդեսայի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1921)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Երեխա(ներ)Q98929984?
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Բելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Գլեբ Պավլովիչ Գլեբով (իսկական ազգանունը՝ Սորոկին, ռուս.՝ Глеб Павлович Сорокин, ապրիլի 29 (մայիսի 11), 1899, Վոզնեսենսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 3, 1967(1967-03-03)[1], Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), թատրոնի և կինոյի բելառուս դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թվական)[2]։ Լավագույն դերակատարումներն են Հարպագոնը (Մոլիերի «Ագահը»), Տուլյագան (Կրապիվայի «Ով վերջն է ծիծաղում», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թվական), Կրոպլյան (Մովզոն, «Կոնստանտին Զասլոնով», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948 թվական), Գորոշկան (Մակայոնոկի «Ներեցե՛ք, խնդրեմ») և այլն։ Գլեբովի ստեղծագործությանը բնորոշ է հոգեբանական խորությունը, բնականությունը, նուրբ հումորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեբ(չաշխատող հղում) Գլեբովի շիրիմը Մինսկի Արևելյան գերեզմանատանը
Նկարիչ՝(չաշխատող հղում) Վալենտին Վոլկով, Բելառուսական թատրոնի գործիչներ Գլեբ Գլեբովի, Օսկար Մարքսի, Վլադիմիր Վլադոմիրսկու, խմբային դիմանկարը, 1959 թվական

Ծնվել է 1899 թվականի ապրիլի 29-ին (մայիսի 11) Վոզնեսենսկում (ներկայում՝ Ուկրաինայի Նիկոլաևի մարզում) (այլ աղբյուրների համաձայն՝ Վոսկրեսենսկում, ներկայում՝ Մոսկվայի մարզ), երկաթուղային աշխատողի ընտանիքում։

1920 թվականին ավարտել է Բենդերիի արական գիմնազիան։ 1920-1921 թվականներին սովորել է Օդեսայի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1921-1923 թվականներին եղել է Օդեսայի ռուսական դրամատիկական կոլեկտիվի արտիստ (ներկայում՝ Օդեսայի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն), 1924-1925 թվականներին՝ Ռուսական դրամայի Նիկոլաևյան թատրոնի (ներկայում՝ Նիկոլաևյան ակադեմիական գեղարվեստական ռուսական դրամատիկական թատրոն), 1925-1926 թվականներին՝ Վզնեսենսկու ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։

1926 թվականից եղել է Բելառուսական առաջին դրամատիկական թատրոնի դերասան (ներկայում՝ Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն[2], 1941-1947 թվականներին՝ գեղարվեստական ​​ղեկավար)։

1943 թվականին ղեկավարել է թատրոնի ռազմաճակատային բրիգադը[2]։

Աշխատել է ռադիոյում։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 6-րդ գումարման պատգամավոր (1962-1966)։

Գլեբ Գլեբովը մահացել է 1967 թվականի մարտի 3-ին Մինսկում[3]։ Թաղվել է Արևելյան գերեզմանատանը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • 1932 – «Հայրենիք», Կուզմա Չորնի - Նեմիրա
    • 1937 – «Ագահը», Մոլիեր - Հարպագոն
    • 1938 – «Պարտիզաններ», Կոնդրատ Կրապիվա - Հալիմոն
    • 1939 – «Գայլի մահը», Էդուարդ Սամույլյոնոկ - Խարկևիչ
    • 1939 – «Ով վերջն է ծիծաղում», Կոնդրատ Կրապիվա - Տուլյագա
    • 1944 – «Պավլինկա», Յանկա Կուպալա - Պուստարևիչ
    • 1947 – «Կոնստանտին Զասլոնով», Արկադի Մովզոն - Կրոպլյա
    • 1950 – «Բռնչենու պուրակ», Ալեքսանդր Կոռնեյչուկ - Ռոմանյուկ
    • 1954 – «Ներեցե՛ք, խնդրեմ», Անդրեյ Մակայոնոկ - Գորոշկա
    • 1959 – «Որպեսզի մարդիկ չվշտանան», Անդրեյ Մակայոնոկ – Սամոսեև
    • «Հրաշալի խաբեությունների օր», Ռիչարդ Բրինսլի Շերիդան - Մենդոզա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [[1949|1949]] – Կոնստանտին Զասլոնով – Անտոն Պետրովիչ Կրոպլյա
  • 1952 – Պավլինկա (հեռուստաներկայացում) – Պուստարևիչ
  • 1953 – Երգում են արտույտները – Սիմոն Վերաս
  • 1954 – Ով վերջն է ծիծացում – Նիկիտա Տուլյագա
  • 1955 – Կանաչ կրակներ – Կալինա
  • 1955 – Նեստերկա – հնահավաք
  • 1955 – Ցանում էին աղջիկները վուշ – ագրոնոմ
  • 1956 – Միկոլկա շոգեքարշ – քաղաքագլուխ
  • 1957 – Մեր հարևանները – Իվան Կոնդրատևիչ Շպակովսկի
  • 1957 – Պոլեսիական լեգենդ – պան Անտոնի
  • 1959 – Մարդիկ կամրջի վրա – Պետր Սավելևիչ Պարոմով
  • 1959 – Ինչպես գժտվեց Իվան Իվանիչն Իվան Նիկիֆորովիչի հետ – դատավոր Դեմյան Դեմյանովիչ
  • 1959 – Խիստ կինը – Սպիրիդոն Ժիլինկա
  • 1960 – Հաց և վարդեր – Ֆերապոնտ Տիունով
  • 1960 – Առաջին փորձությունները – ատենադպիր
  • 1962 – Կրտսեր որդու փողոցը – ընդհատակյա գործիչ
  • 1963 – Մի՛ լացիր, Ալյոնկա (կարճամետրաժ)
  • 1964 – Մոսկվա-Ջենովա – նեպման
  • 1964 – Մենակություն – Ֆրոլ Բաև
  • 1966 – Արևելյան միջանցք – ընդհատակային Զյազյուլյա
  • 1967 – Հիշենք այս օրը – մրուքավոր գյուղացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Глебов Глеб Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Глебов Глеб Павлович // Биографический справочник. — Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. — Т. 5. — С. 150. — 737 с.
  3. Глебов Глеб Павлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дуніна С., Г. П. Глебов. — М.; Л., 1949․
  • Стэльмах У. М., Народны артыст СССР Г. П. Глебаў. — Мн., 1954․
  • Красінскі А. В., Беларускія акцёры ў кіно. — Мн., 1973․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 93 CC-BY-SA-icon-80x15.png