Jump to content

Առաջին փորձությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին փորձությունները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Կորշ-Սաբլին
Սցենարի հեղինակԱրկադի Կուլեշով
ԴերակատարներԷդուարդ Իզոտով և Նատալյա Կուստինսկայա
ՕպերատորԱնդրեյ Բուլինսկի
ԵրաժշտությունԵվգենի Գլեբով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ

«Առաջին փորձությունները» (ռուս.՝ «Первые испытания»), պատմահեղափոխական երկսերիանոց կինոնկար, որը նկարահանվել է Յակուբ Կոլասի «На ростанях» եռագրության հիման վրա 1960-1961 թվականների «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Վլադիմիր Կորշ-Սաբլինի կողմից։

Առաջին սերիայի պրեմիերան կայացել է 1960 թվականի հուլիսի 28-ին, երկրորդ սերիայինը՝ 1961 թվականի սեպտեմբերի 4-ին։

Ֆիլմը նվիրված է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության իրադարձություններին։ Ի տարբերություն Յակուբ Կոլասի բնօրինակ ստեղծագործության՝ ֆիլմում ներկայացվել են նոր հերոսներ, որոշ չափով փոխվել է իրադարձությունների ժամանակագրությունը, հերոսների արարքների մոտիվացիան, և, ընդհանուր առմամբ, սյուժեն։ Երիտասարդ ինտելիգենտ Անդրեյ Լոբանովիչը գնում է որպես ուսուցիչ աշխատելու բելառուսական Տելշինո գյուղում։ Այստեղ Ա. Լոբանովիչը ֆիկտիվ ամուսնանում է հեղափոխական Օլգա Անդրոսովայի հետ։ Յադվիսյան, որին սիրում է Անդրեյը, համաձայնում է սպասել նրա ամուսնալուծությանը։ Ուսուցիչների ապօրինի համագումարում Ա. Լոբանովիչին ձերբակալում են։ Յադվիսյան ցանկանում է երջանիկ ընտանեկան կյանք առանց քաղաքական ցնցումների և խնդրում է Անդրեյին մոռանալ իր մասին։ Անդրեյի հետ միասին աքսորավայր է մեկնում Օլգա Անդրոսովան։ Նկարահանող խմբի ստեղծագործական հաջողությունների թվում քննադատները նշում են ֆիլմի պատկերային լուծումը՝ բելառուսական բնության նատուրալ դրվագները, որոնք մոտ են կոլասովյան արձակի ոճին։ Նշվում է նաև Ա. Կիստովի (հայր Վլադիմիր) և Գլեբ Գլեբովի (ատենադպիր Բուտյանովսկի)[1]։

  • Էդուարդ Իզոտով – Անդրեյ Լոբանովիչ
  • Նատալյա Կուստինսկայա – Յադվիսյա
  • Ելենա Կոռնիլովա – Օլգա Անդրոսովա
  • Իվան Շատիլո – Գլեբ
  • Յուրի Դեդովիչ – Սադովիչ
  • Նիկոլայ Երյոմենկո (ավագ) – Տոդորիկ
  • Վիկտոր Տարասով – Աքսեն Կալ
  • Ալեքսանդր Կիստով – (հայր Վլադիմիր)
  • Գլեբ Գլեբով(ատենադպիր Բուտյանովսկի)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Արկադի Կուլեշով, Մաքսիմ Լուժանին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Կորշ-Սաբլին
  • Բեմադրող օպերատոր՝ Անդրեյ Բուլինսկի
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Գլեբով
  • Բեմադրող նկարիչներ՝ Վլադիմիր Բելոուսով, Յուրի Բուլիչև

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гісторыя кінамастацтва Беларусі : У 4 т. Т. 2 : 1960—1985 гг. / Г. В. Ратнікаў, А. А. Карпілава, А. В. Красінскі. Мінск : Беларуская навука, 2002. — С. 22-26.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]