Գիտատեխնիկական ընկերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտատեխնիկական ընկերություններ (ԳՏԸ)

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը կոորդինացնում է ԳՏԸ հայկական հանրապետական խորհուրդը (հիմնվել է 1959), որի բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1963 թվականին), գործադիրը՝ վարչությունը։

Ընկերությունների խնդիրն է զարգացնել անդամների ստեղծագործական նախաձեռնությունն ու ակտիվությունը գիտության, տեխնիկայի, տնտեսության, արտադրության կազմակերպման և գիտական ղեկավարման հարցերում, պրոպագանդել գիտության ու տեխնիկայի նվաճումները, արտադրության առաջավոր փորձը։

1987 թվականին խորհուրդը միավորել է 19 ճյուղային ընկերություն (ալյուր-ձավարեղենի, համակցված կերերի և էլեատորների արդյունաբերության, անտառային արդյունաբերության և անտառային տնտեսության, առևտրի, ավտոմոբիլային արդյունաբերության և ճանապարհային տնտեսության, գյուղատնտեսության, գունավոր մետալուրգիայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, թղթի և փայտամշակման արդյունաբերության, լեռնային արդյունաբերության, կոմունալ տնտեսության և կենցաղսպասարկման, մեքենաշինական արդյունաբերության, նավթի և գազի արդյունաբերության, շինարար, ինդուստրիայի, պոլիգրաֆիայի, հրատարակչությունների և գրքի առևտրի, ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և կապի, սարքաշինական արդյունաբերության, սննդարդյունաբերության, տնտեսագիտության) և Դ․ Ի․ Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերության հանրապետական վարչությունը։

Ընկերությունների անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունների անդամ են ժողտնտեսության ավելի քան 130 հազար աշխատող, որոնք ընդգըրկված են 1630 սկզբնական կազմակերպություններում։ ԳՏԸ հանրապետական խորհրդին կից գործում է տեխնիկայի տունը (կազմակերպվել է 1959 թվականին), հասարակական 2 ինստիտուտ, 13 միջճյուղային կոմիտե (այդ թվում՝ հասարակական ասպիրանտուրաների)։

Գյուտարարների և ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպվել է 1958 թվականին։ Խնդիրն է աշխատավորությանը ներգրավել գյուտարարական և ռացիոնալիզատորական ակտիվ գործունեության մեջ, հետևել գյու– տերի ու նորարարությունների մշակմանն ու ներդրմանը արտադրության մեջ, իրավական և տեխնիկական օգնություն ցույց տալ հանրապետության գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին, աջակցել նրանց տեխնիկական գիտելիքների բարձրացմանը։

Խորհրդի անդամները մասնակցում են արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրության մեքենայացման ու ավտոմատացման միջոցառումներին, նպաստում նյութերի և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործմանը, արտադրանքի որակի բարձրացմանը։

Պրոպագանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպագանդում է գյուտարարների լավագույն աշխատանքները, հրատարակում ինֆորմացիոն և մեթոդական նյութեր։ 1986 թվականին հանրապետության խորհուրդը միավորել է 1000-ից ավելի ստեղծագործական բրիգադ, ավելի քան 300 հասարակական նախագծային բյուրո։ Ի․ Պ․ Պավլովի անվ․ համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության հայկական բաժանմունք։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1964 թվականին։ Գիտական կապերի մեջ է հանրապետության կենսաբանական, բժշկական և այլ հիմնարկների հետ։ Կազմակերպում և անցկացնում է գիտական քննարկումներ, պրոպագանդում ֆիզիոլոգիայի նորագույն նվաճումները, աջակցում ֆիզիոլոգիական գիտության զարգացմանը հանրապետությունում։

Ընկերության անդամները մասնակցում են դասագրքերի և ուսումնա-մեթոդական ձեռնարկների ստեղծմանը, ֆիզիոլոգիական տերմինների մշակման ու միասնականացման աշխատանքներին։ Ունի 200 անդամ (1986

Կենսաքիմիկոսների համամիութենական ընկերության հայկական մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1960 թվականին։ Միավորում է ՀԽՍՀ կենսաքիմիայի, փորձառական քիմիայի, ռադիոկենսաբանության, նուրբ օրգանական քիմիայի բնագավառների, բժշկական ինստիտուտի, ինչպես նաև մի շարք պրոբլեմային լաբորատորիաների մասնագետներին ու աշխատակիցներին։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են արդի կենսաքիմիայի պրոբլեմների ուսումնասիրությանը, բնագավառի գիտական գործունեության կազմակերպման, դիսերտացիաների քննարկման ու հաստատման հարցերին։ Ունի 226 անդամ (1986

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։