Jump to content

Ռադիոկենսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոկենսաբանություն, գիտությունը ուսումնասիրում է բոլոր տեսակի իոնացնող ճառագայթների ազդեցությունը կենդանի օրգանիզմների, նրանց համակեցությունների և ամբողջությամբ կենսոլորտի վրա։ Ռադիոկենսաբանությունը սահմանակցվում է էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական ազդեցություններն ուսումնասիրող գիտությունների հետ, սակայն նրանցից տարբերվում է իր առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են իոնացնող ճառագայթների՝ մասնիկներ, էլեկտրոններ, պոզիտրոններ, ավելի մեծ էներգիայով, ճառագայթահարվող օբյեկտի խորքը մասնիկների թափանցելու և նրա բոլոր կառուցվածքների վրա ազդելու կարողությամբ։ Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրություններն սկսվել են ռենտգենյան Ճառագայթների (1895), ռադիոակտիվության (1896) ռադիումի (1898) հայտնագործումներից անմիջապես հետո։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիոկենսաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 567