Գիգանտոզավր
| Գիգանտոզավր | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
| Gigantosaurus Seeley, 1869
| ||||||||||||||||||
|
|
Գիգանտոզավր[1] (լատիներեն - Gigantosaurus,«հսկայական մողես»), զավրոպոդային դինոզավրերի կասկածելի ցեղ։ Հայտնի է Անգլիայի յուրյան նստվածքներից։ Ներկայումս Gigantosaurus megalonyx տեսակը նշված է ինչպես nomen dubium և դիտարկվում է որպես Պելոզավրի հոմանիշ տեսակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ նկարագրվել է անգլիացի հայտնի հնէաբան Հարրի Սիլեյի կողմից 1869 թվականին որպես Gigantosaurus megalonyx։ 1908 թվականին թվականին հնէաբան Էբերհարդ Ֆրաասը իդենտիֆիկացրեց Տանզանիայում հայտնաբերված երկու տարբեր զաուրոպոդների մնացորդները, որոնց նա անվանեց Gigantosaurus robusta և Gigantosaurus africanus։ Երրորդ ձևը՝ Gigantosaurus dixeyi, որը 1928 թվականին անվանվեց Հաուգտոնի կողմից ներկայումս կրում է Malawisaurus անվանումը։ Նկարագրելով երկու նոր տեսակներ Ֆրաասը կարծում էր, որ Gigantosaurus անվանումը հասանելի է, քանի որ այդ ժամանակներում մտածում էին, որ Gigantosaurus megalonyx-ը հանդիսանում է Ornithopsis-ի կրտսեր հոմանիշը։ Ավելի ուշ Gigantosaurus robusta-ն վերանվանվեց Janenschia, իսկ Gigantosaurus africanus-ն Tornieria, որին որոշ գիտնականներ դիտարկում են որպես Barosaurus։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գիգանտոզավրին հաճախ շփոթում են Գիգանոտոզավրի հետ անվանումների նմանության խատճառով, ինչը հանդիսանում է կոպիտ սխալ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]https://www.tnaflix.com/search.php?what=belle%20delphine%20onlyfans
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիգանտոզավր» հոդվածին։ |