Jump to content

Գերցենի և Օգարյովի հուշարձաններ Մոխովայա փողոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերցենի և Օգարյովի հուշարձաններ
Ալեքսանդր Գերցենի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետViktor Dmitrievitsj Kokorin?
Ստեղծում1922
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏվերսկի շրջան
Մասն էBuildings of Moscow State University (Mokhovaya Street)?
Ներկա վիճակԿանգուն
 Statues of Alexander Herzen and Nikolay Ogarev (Mokhovaya Street) Վիքիպահեստում

Ալեքսանդր Գերցենի և Նիկոլայ Օգարյովի հուշարձաններ (ռուս.՝ Памятники Александру Герцену и Николаю Огарёву), հուշարձաններ Մոսկվայի Մոխովայա փողոցում, ՄՊՀ-ի հին շենքի դիմաց (Մոխովայա փողոց, տուն 11), որոնք կազմում են միասնական համակառույց։ Բացվել են 1922 թվականին։ Հուշարձանների հեղինակներն են քանդակագործ Նիկոլայ Անդրեևը[1] և ճարտարապետ Վիկտոր Կոկորինը[2]։

1919 թվականի օգոստոսին քանդակագործ Ն. Ա. Անդրեևին հանձնարարվել է պատրաստել դեմոկրատ, փիլիսոփա և հրապարակախոս Ալեքսանդր Գերցենի հուշարձանը` նրա մահվան 50-րդ տարելիցի առթիվ։ Այդ արձանը նախատեսվում էր տեղադրել 1920 թվականի հունվարի 20-ին` ՄՊՀ-ի դիմաց։ Քանի որ հուշարձանը սկզբնապես նախատեսվում էր տեղադրել վերջերս վերանորոգված ցանկապատի տեղում, դրան ընդդիմացել էր ՌԽՖՍՀ լուսավորության ժողկոմիսարիատը։ Այդժամ Անդրեևն առաջարկել է ստեղծել երկու հուշարձան` Գերցենի և Օգարյովի` դրանք տեղադրելով պուրակի խորքում մուտքի երկու կողմերում։ Աշխատանքին հատկացված ժամկետները շատ սեղմ էին, ուստի Ն. Ա. Անդրեևը ներգրավեց իր եղբորը` քանդակագործ Վ. Ա. Անդրեևին։ Սակայն նույնիսկ երկուսով նրանց չհաջողվեց ավարտել ժամկետին, և 1920 թվականի հունվարին տեղի ունեցավ միայն հուշարձանների հիմնարկեքը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցավ միայն 1922 թվականի դեկտեմբերի 10-ին[2]` մոնումենտալ քարոզչության լենինյան պլանի շրջանակներում[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանները պատրաստված են մարմարի փշուրներով բետոնից։ Ա. Ի. Գերցենը պատկերված է կանգնած ամբողջ հասակով` կրծքին խաչած ձեռքերով։ Նրա աջ ուսին թիկնոց է, որի դեկորատիվ ծալքերը թափվում են ներքև։ Ն. Պ. Օգարյովը ևս պատկերված է ամբողջ հասակով` ծալված աջ ձեռքին գցած թիկնոցով[1]։

Արվեստագետ Ն. Դ. Սոբոլևսկին գրել է[3].

Հուշարձանները տեղադրելով ճակատի կողային թևերին մոտ այնպես, որ դրանք հիմնականում հնարավոր է դիտել երեք կետից` դիմացից և աջ ու ձախ կողմերից, հեղինակը խուսափել է հուշարձանները շենքի դեկորատիվ ավելորդ «կցորդը» դարձնելուց` դրանք ներառելով ընդհանուր համակառույցում որպես առանձին բաղադրիչներ։ Միանման պատվանդանների գնահատման որոշակի «ձախությունը» ավելի է ամրապնդում հուշարձանների անկախությունը։

Գերցենի և Օգարյովի այլ հուշարձաններ Մոսկվայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այս զույգ հուշարձանից, Մոսկվայում կա Գերցենի ավելի ուշ հուշարձան Տվերսկոյ բուլվարում, ինչպես նաև Գերցենի և Օգարյովի երդման հուշարձան Վորոբյովի գորիում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Кожевников Р. Ф. Памятники Герцену А. И. и Огареву Н. П. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
  2. 2,0 2,1 Алексей Миторфанов Арбат. Прогулки по старой Москве.
  3. Соболевский Н. Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 39.