Jump to content

Նիկոլայ Օգարյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օգարյով Նիկոլայից)
Նիկոլայ Պլատոնովիչ Օգարյով
Огарёв, Николай Платонович
Ծնվել է1813 դեկտեմբերի 6
Ռուսաստան Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Մահացել էհունիսի 12, 1877(1877-06-12) (տարիքը 63)
Անգլիա Անգլիա, Գրինվիչ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[1] և Գրինվիչ[1]
Բնակության վայր(եր)Գերմանիա Գերմանիա, Իտալիա Իտալիա, Ֆրանսիա Ֆրանսիա, Անգլիա Անգլիա, Ռուսաստան Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուս
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, հրապարակախոս, դաշնակահար, կոմպոզիտոր և փիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարան, Բեռլինի համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
ՀայրՊլատոն Օգարև
ՄայրԷլիզաբեթ Բասկակով
 Nikolay Ogarev Վիքիպահեստում

Նիկոլայ Պլատոնովիչ Օգարյով (դեկտեմբերի 6, 1813(1813-12-06)[3][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] - հունիսի 12, 1877(1877-06-12)[3][2][4], Գրինվիչ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][1]), 1877, Գրինվիչ, 1966 թվականին աճյունը Անգլիայից տեղափոխվել է Մոսկվա՝ Նովոդևիչի գերեզմանատուն), ռուսական հեղափոխական, բանաստեղծ, հրապարակագիր։

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1830 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանը, որտեղ Ա․ Գերցենի հետ ստեղծել է քաղաքական խմբակ։ 1834 թվականին ձերբակալվել է, իսկ 1835 թվականին աքսորվել Պենզայի նահանգ։ 1838 թվականին, թույլտվություն ստանալով, մեկնել է Կովկաս, որտեղ հանդիպումներ է ունեցել աքսորված դեկաբրիստների հետ։ 1839 թվականից ապրել է Մոսկվայում, 1841-1846 թվականներին՝ արտասահմանում (Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա)․ Բեռլինի համալսարանում հետևել է փիլիսոփայության և բնական գիտությունների դասընթացների։ 1846 թվականի վերջից ապրել է Պենզայի նահանգում (այստեղ ստեղծել է իր խմբակը)։ 1850 թվականին Օգարյովը նորից է ձերբակալվել, բայց շուտով ազատ է արձակվել։ 1856 թվականին տարագրվել է Անգլիա։ Լոնդոնում Գերցենի հետ հրատարակել է «Կոլոկոլ»(1857-1867), «Օբշչեե վեչե» («Общее вече», 1862) թերթը, «Պոլյարնայա զվեգդա» («Полярная звезда», 1855-1862, 1868) ալմանախը։ Եղել է «Զեմլյա ի վոյա» հեղափոխական գաղտնի ընկերության ստեղծողներից, եռանդուն կերպով մշակել է «ռուսական գյուղացիական սոցիալիզմի տեսությունը» («համայնքային սոցիալիզմ»)։ Օգարյովը մարտնչող մատերիալիստ էր և աթեիստ։ Նա էական ներդրում ունի ռուսական գեղագիտական մտքի պատմության մեջ, պայքարել է ընդդեմ «մաքուր արվեստի» տեսության։

Օգարյովը պոեզիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիայում Օգարյովը եղել է Ն․ Նեկրասովի դեմոկրատական քնարերգության նախակարապետը։ Հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության հիմնն է եղել նրա «Ազատություն» (1858) բանաստեղծությունը։

Նալբանդյանը և Օգարյովը՝ զինակիցներ և ընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգարյովի ընկերն ու զինակիցն է եղել Միքայել Նալբանդյանը, որը Լոնդոնում (1859, 1861, 1862) սերտ կապեր է հաստատել նրա և Գերցենի հետ։ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրային աշխատությունում Նալբանդյանը մեջբերում է Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» (1861) հոդված-թռուցիկը՝ «Զեմլյա ի վոլյա»-ի ծրագրային փաստաթուղթը, որի կազմմանը ինքը մասնակցել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 512
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Օգարյով» հոդվածին։