Jump to content

Ալեքսանդր Գերցենի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գերցենի հուշարձան
Ալեքսանդր Գերցենի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1959
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊրեսնենսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Alexander Herzen in Moscow Վիքիպահեստում

Ալեքսանդր Գերցենի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Герцену), քանդակագործական հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական, գրող, փիլիսոփա, հրապարակախոս Ալեքսանդր Գերցենին։ Գտնվում Տվերսկոյ բուլվարում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերցենի հուշարձանը ԽՍՀՄ փոստային ծրարին

Գրող Ալեքսանդր Գերցենի պատկերաքանդակը ձուլված է բրոնզից։ Գրողը պատկերված է ամբողջ հասակով, քանդակը տեղադրված է գրանիտե սև ողորկած ցածր պատվանդանին։ Հուշարձանի հեղինակները Գերցենին պատկերել են փոքր-ինչ լարված, ինչը մատնանշում է նրա հեղափոխական տրամադրվածությունը։ Ձախ ձեռքում նա պահում է «Կոլոկոլ» թերթի շարվածասյուն։ Այդ թերթի թողարկումով Գերցենը զբաղվել է երկար ժամանակ[2]։

Հուշարձանի քանդակագործն է Մ. Օ. Միլբերգերը, ճարտարապետը` Կ. Մ. Սապեգինը[2]։

Հուշարձանը տեղադրված է Տվերսկոյ բուլվարի թիվ 25 շենքի բակում` Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հարևանությամբ։ Ինստիտուտի շենքը հայտնի է որպես «Գերցենի տուն»։ Դրանով էլ բացատրվում է հուշարձանի տեղադրման ընտրություն վայրը։ Բանն այն է, որ կալվածքը 19-րդ դարի սկզբին պատկանել է սենատոր Ալեքսանդր Յակովլևին` Ալեքսանդր Գերցենի հարազատ հորեղբորը։ Այս տանը ծնվել է և կյանքի առաջին մի քանի ամիսներն է անցկացրել Ալեքսանդր Յակովլևի արտամուսնական որդին` Ալեքսանդր Գերցենը։ Արդեն մեծ հասակում Ալեքսանդր Իվանովիչը գալիս էր այս տուն` հյուրընկալվելով հորեղբորորդուն[2]։

1959 թվականի հոկտեմբերի վերջին նախկին կալվածքի բակում տեղի է ունեցել Ալեքսանդր Գերցենի հուշարձանի բացումը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Памятник Герцену А.И., 1959 г.». Реестр объектов культурного наследия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Памятник Герцену». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 Մարտ 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]