Մոսկվայի պետական համալսարանի կազակովյան մասնաշենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի պետական համալսարանի կազակովյան մասնաշենք
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Մասն էBuildings of Moscow State University (Mokhovaya Street)?
ԲնակիչԱսիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Հիմնադրված է1876
ՃարտարապետՄատվեյ Կազակով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մոսկվայի պետական համալսարանի կազակովյան մասնաշենք (ռուս.՝ Казаковский корпус МГУ), ՄՊՀ-ի` Մոսկվայի կենտրոնի Մոխովայա փողոցում տեղակայված մասնաշենքերից մեկը (թիվ 11)։ Շենքը 1786-1793 թվականներին կառուցվել է ճարտարապետ Մատվեյ Կազակովի կողմից և մինչև Վորոբյովի գորիում նոր մասնաշենքի բացվելը ծառայել է որպես համալսարանի գլխավոր մասնաշենք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1755 թվականի հունվարի 24-ին (փետրվարի 4-ին) կայսրուհի Ելիզավետա Պետրովնան ստորագրել է «Մոսկվայի համալսարանը և երկու գիմնազիա հիմնադրելու մասին» հրամանագիրը (ռուս.՝ указ «Объ учрежденiи Московскаго Университета и двухъ Гимназiй»)[2]։ Սովորել են Զեմստվոյի վարչության տարածքում` Կարմիր հրապարակում, Վոսկրեսենսկիե դարպասի մոտ։ Սակայն արդեն 1757 թվականին տարածքները սկսեցին չբավականացնել համալսարանին, և հետագա տարիներին համալսարանը ձեռք բերեց մի շարք մասնավոր և եկեղեցական տարածքներ Մոխովայա և Տվերսկայա փողոցներում։ Ավելի վաղ այս տարածքը զբաղեցրել են 7 դաստակերտներ և 2 եկեղեցական գերեզմանատներ։

1785 թվականին կալվածքը սեփական գումարներով ձեռք է բերել կայսրուհի Եկատերինա II-ը և ֆինանսավորել է շինարարությունը` հատկացնելով 125 հազար ռուբլի։ Շինարարությունը հանձնարարվել է ճարտարապետ Մատվեյ Կազակովին, որի նախագծով կառուցվել է Մոսկվայի համալսարանի գլխավոր մասնաշենքը։ 1786 թվականի օգոստոսի 23-ին սկսվել է շինարարությունը։ 1793 թվականի օգոստոսի 23-ին շենքը հանդիսավորությամբ բացվել է։

1812 թվականին Մոսկվայի հրդեհի ժամանակ շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Բոլոր ծածկերը, որոնք պատրաստված էին փայտից, կորսվել են։ Գրադարանը, որն ընդգրկում էր բազմաթիվ բացառիկ նյութեր, ոչնչացել է։ Թանգարանների հավաքածուն, արխիվները անհետացել են։ Մինչև 1819 թվականը Դոմենիկո Ժիլյարդին ակտիվորեն զբաղվել է հին շենքը վերստեղծելով և, ի վերջո, վերականգնել է այն[3][4]։

1922 թվականին մոնումենտալ քարոզչության լենինյան պլանի շրջանակներում մասնաշենքի հարևանությամբ տեղադրվել են քանդակագործ Նիկոլայ Անդրեևի ստեղծած Գերցենի և Օգարյովի հուշարձանները[5]։

Այժմ այստեղ գործում է ՄՊՀ-ին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Указ Императрицы Елизаветы Объ учрежденiи Московскаго Университета и двухъ Гимназiй».. 24 января (4 февраля) 1755 года
  3. «МГУ на Моховой» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 «Главный корпус Университета» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  5. Кожевников Р. Ф. Памятники Герцену А. И. и Огареву Н. П. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Романюк С. К. Сердце Москвы. От Кремля до Белого города. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — 909 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]