Գերտրուդ Ադելբորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերտրուդ Ադելբորգ
շվեդերեն՝ Gertrud Adelborg[1]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1853(1853-09-10)[2][3][4][…]
ԾննդավայրKarlskrona city community, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[2][5][6]
Մահացել էհունվարի 25, 1942(1942-01-25)[2][7] (88 տարեկան)
Մահվան վայրGagnef parish, Gagnef Municipality, Դալարնա, Շվեդիա[2]
ԳերեզմանGagnef
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[8]
Մայրենի լեզուշվեդերեն[1]
Մասնագիտությունուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան և գանձապահ
ԱշխատավայրSvea Court of Appeal?[2], Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիա[2] և Country Association for Women's Suffrage?[2]
Ծնողներհայր՝ Bror Jacob Adelborg?[4]
Զբաղեցրած պաշտոններledamot? և ledamot?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունStockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[10] և Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիա[10]
Commons-logo.svg Gertrud Adelborg Վիքիպահեստում

Գերտրուդ Ադելբորգ (շվեդերեն՝ Gertrud Virginia Adelborg, սեպտեմբերի 10, 1853(1853-09-10)[2][3][4][…], Karlskrona city community, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[2][5][6] - հունվարի 25, 1942(1942-01-25)[2][7], Gagnef parish, Gagnef Municipality, Դալարնա, Շվեդիա[2]), շվեդ ֆեմինիստուհի, կանանց իրավունքների շարժման առաջատար մասնակիցներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1853 թվականի սեպտեմբերի 10-ին Կարլսկրունում, զինվորական և նկարիչ Բրորա Ադելբորգի և նրա կնոջ` Հեդվիգ Կատարինայի (Hedvig Catharina, 1820-1903) ընտանիքում, Օտտիլիա և Մարիա Ադելբորգների քույրն է։

Ագդա Մոնտելիուսը և Գերտրուդ Ադելբորգը միջնորդագիրը հանձնում են Էրիկ Բոստրյոմին

Գերտրուդ Ադելբորգը կրթություն է ստացել տնային դաստիարակչուհու մոտ և աղջիկների դպրոցում։ 1874–1879 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, 1881–1883 թվականներին` Սվեալանդի վերաքննիչ դատարանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել շվեդական կանանց շարժմանը և պայքարել է կանանց ընտրական իրավունքների համար։ 1884–1907 թվականներին աշխատել է «Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիա» (Fredrika Bremer Förbundet, FBF) կանանց կազմակերպությունում (1886 թվականից եղել է Ստոկհոլմի բյուրոյի նախագահը), 1897-1915 թվականներին` FBF-ի կենտրոնական խորհրդի անդամ։ Գերտրուդը հիմնել է Կանանց դպրոց (Landthushållningsskola för kvinnor) FBF Rimforsa Օստերյոտլանդում, 1907-1921 թվականներին եղել է դպրոցական խորհրդի կազմում։

1899 թվականին FBF-ի պատվիրակությունը Ագդա Մոնտելիուսի գլխավորությամբ Շվեդիայի վարչապետ Էրիկ Բոստրյոմին ներկայացրեց առաջարկություն կանանց ընտրական իրավունք տալու վերաբերյալ։ Դիմումի տեքստը գրվել էր Գերտրուդ Ադելբորգի կողմից։ Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ կանայք պաշտոնապես կառավարությանը պահանջ ներկայացրին ընտրական իրավունքի վերաբերյալ։ 1902-1906 թվականներին Ադելբորգը եղել է Ստոկհոլմի Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության ասոցիացիայի վարչության անդամ և Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության ազգային ասոցիացիայի (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) անդամ 1903-1906 թվականներին։

1907 թվականին Շվեդիայի նոր վարչապետ Արվիդ Լինդմանը իր ելույթում խուսափեց կանանց ձայնի իրավունքների թեմայից հիմնվելով կառավարության կողմից առաջ քաշված հարցապնդման վրա, որի ժամկետը պետք է ավարտվեր 1912 թվականին։ LKPR–ը պատվիրակություն ուղարկեց Օսկար II թագավորի մոտ, որում ընդգրկված էր Գերտրուդ Ադելբորգը։ Օսկար II–ը պատասխանեց, որ կանի այն ամենը ինչ թույլ է տալիս սահմանադրությունը։

Շվեդական կանանց ընտրական իրավունքների մշակման գործում Գերտրուդ Ադելբորգի դերը ժամանակակիցների կողմից ներկայացվում է որպես շատ կարևոր։ Նա շարունակում էր կատարել քարտուղարական պարտականությունները, կատարում էր հետազոտություններ, կազմակերպում էր աշխատանքները և դարձավ բազմաթիվ հրապարակումների ու LKPR-ի մանիֆեստների հեղինակ։ Շվեդական մշակույթին, գիտությանը և հասարակությանը մատուցած ակնառու ծառայությունների համար 1907 թվականին արժանացել է Իլլիս Կվորում մրցանակի։

Կենսաթոշակի անցնելուց հետո նա բնակվում էր Գագնեֆ քաղաքի Դալարնա կալվածքում, որտեղ էլ մահացել է 1942 թվականի հունվարի 25-ին։ Նա ամուսնացած չէր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]