Գերտրուդա Ռասկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերտրուդա Ռասկ
Դիմանկար
Ծնվել է1673[1]
ԾննդավայրKvæøya, Կվեֆյորդ, Թրոմս, Նուր-Նորգե, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 21, 1735(1735-12-21)[2]
Մահվան վայրՆուուկ, Գրենլանդիա, Դանիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունմիսիոներուհի
ԱմուսինHans Egede?[2]
ԵրեխաներPaul Egede? և Niels Egede?

Գերտրուդա Ռասկ (նորվ.՝ Gjertrud Rasch, 1673[1], Kvæøya, Կվեֆյորդ, Թրոմս, Նուր-Նորգե, Նորվեգիա - դեկտեմբերի 21, 1735(1735-12-21)[2], Նուուկ, Գրենլանդիա, Դանիա), Գրենլանդիայում դանիական-նորվեգական միսիոներ Հանս Էգեդի առաջին կինը, միսիոներ ու թարգմանիչ Պաուլա Էգեդի մայրը։

Կյանքը Նորվեգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերտրուդա Ռասկը (ծխամատյանում գրվել է որպես Գերտրուդա Նիլսդատտեր Ռասկ) ծնվել է Կվյոյա քաղաքում, (Թրոմս, Նորվեգիա)։ Եղել է Նիլս Նիլսեն Ռասկի (1641-1704) և Նիլ Նիլսդատտերի (ծնվ.` 1716) վեց երեխաներից երրորդը։ Մեծացել է Նորվեգիայի հյուսիսային մռայլ կլիմայի պայմաններում և 34 տարեկան հասակում ամուսնացել է Լոֆոտենյան կղզիներից Վոգան կոմունայի 21-ամյա քահանա Հանս Էգեդի հետ։ Նրանք չորս երեխա են ունեցել՝ Պաուլը (1709–1789), Նիլս Էգեդեն (1710–1782), Կիրստին Մատտեան (1715–1786) և Պետրոնելլան (1716–1805)[3]:

Գրենլանդիայում առաքելություն հիմնելու Ռասկի ամուսնու վճռականությունն իրականացել է 1710 թվականից ոչ ուշ։ Գերտրուդ Ռասկը սկզբում վճռականորեն դիմադրել է նրա ծրագրին, բայց ի վերջո ենթարկվել է նրա կամքին, այն բանից հետո, երբ ամուսինը խոստացել է, որ առանց նրա չի մեկնի Գրենլանդիա։

Առաքելություն Գրենլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1718 թվականին ամուսինները երեխաների հետ տեղափոխվել են Բերգեն, որտեղից էլ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո` 1721 թվականի մայիսի 12-ին, նավարկել են դեպի Գրենլանդիա, 1721 թվականի հուլիսի 3-ին հասել Բաալ գետին (այժմ` Նուուպ Կանգերլուա), որը գտնվում է կղզու հարավ-արևմտյան ափին։ Կանգե կղզում` գետաբերանի և ծովախորշի մոտ, նրանք հիմնադրել են «Հույսի գաղութը» (Haabets Koloni): Այն տան մնացորդները, որտեղ ընտանիքն սկզբում ապրել է շուրջ 25 այլ անձանց հետ միասին գոյություն ունի մինչ օրս։ Բնակավայրը տեղափոխվել է մայր ցամաք և 1728 թվականին նահանգապետ Կլաուս Պորսն այն վերանվանել է Գոտհոբկորոլևսկի։

Չնայած պիետիզմի ուժեղ հակվածությանը՝ Գերտրուդը սատարել է ամուսնու միսիոներական գործունեությանը ինուիտների շրջանում` նրանց համար աշխատելով որպես բուժքույր։ 1733 թվականին ժամանել են մորավյան միսիոներներ Քրիստիան Ստախը, Մաթիաս Ստախը և Քրիստիան Դավիդը, ովքեր հիմել են բնակավայր, որը նախ կոչվում էր Նոր Հերնհութ, իսկ հետո` Նուուկ։ Նրանց հետ է ապրել նաև Հանս Էգեդեի կողմից դավանափոխված մի երեխա, որին ուղարկել են Դանիա՝ մասնակցելու Քրիստիան VI-ի թագադրության արարողություններին։ Երեխան վարակվել է բնական ծաղիկով և այս հիվանդությունը փոխանցել անպաշտպան ինուիտներին, որոնցից հազարավորները մահացել են հաջորդ երկու տարվա ընթացքում[4]։ Գերտրուդ Էգեդը խնամել է հիվանդներին, բայց ի վերջո նա նույնպես հիվանդացել և մահացել է 1735 թվականին։

1736 թվականին ամուսինն իր որդու` Պաուլայի հետ հեռացել է կղզուց, կնոջ մարմինը տեղափոխել Դանիա և թաղել Կոպենհագենի Սուրբ Նիկոլայի եկեղեցում (այժմ ՝ Կունստհալեն Նիկոլայ), որտեղ հետագայում` 1758 թվականին, իր մահից հետո թաղել են նաև Էգդենին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Գերտրուդա Ռասկի` Գրենլանդիայում և Դանիայում փողոցներ են անվանակոչվել, Կակորտոկում` եկեղեցի (նախկինում հայտնի էր որպես Ջուլիանեհոբ), Նուուկում` մանկատուն և ռեստորան։

Դանիայի Նակսկով քաղաքում 1923 թվականից գործարկվել է «Գերտրուդա Ռասկ» սառցահատը։ 47-մետրանոց նավն օգտագործվել է Կոպենհագենից Գրենլանդիա առևտրի և հետախուզական ուսումնասիրությունների կազմակերպման համար, բայց այն խորտակվել է 1942 թվականին` Նոր Շոտլանդիայի ափերի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]