Գերտրուդա Ադելբորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերտրուդա Ադելբորգ
Gertrud Virginia Adelborg 1853-1942 SvUpp 50s.JPG
Ծնվել էսեպտեմբերի 10, 1853(1853-09-10)[1][2][3]
ԾննդավայրKarlskrona city community, Karlskrona Municipality, Բլեքինգե, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][4][5]
Մահացել էհունվարի 25, 1942(1942-01-25)[1] (88 տարեկանում)
Մահվան վայրQ10501931?, Gagnef Municipality, Dalarna County, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
Մասնագիտությունուսուցչուհի, women's rights activist, treasurer և սուֆրաժիստ
ԱշխատավայրSvea Court of Appeal?[1], Ֆրեդրիկա Բրեմերի ասոցիացիա[1] և Country Association for Women's Suffrage?[1]
Ծնողներհայր՝ Bror Jacob Adelborg?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Illis Quorum?[1]
Gertrud Adelborg Վիքիպահեստում

Գերտրուդա Ադելբորգ (շվեդ. Gertrud Adelborg, լրիվ անունը Gertrud Virginia Adelborg; 1853-1942) - շվեդ ֆեմինիստուհի, կանանց իրավունքների շարժման առաջատար անդամներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1853 թվականի սեպտեմբերի 10-ին Կարլսկրունում, զինվորական և նկարիչ Բրորա Ադելբորգի և նրա կնոջ` Հեդվիգ Կատարինայի (Hedvig Catharina, 1820-1903) ընտանիքում, Օտտիլիա և Մարիա Ադելբորգների քույրն է:

Ագդա Մոնտելիուսը և Գերտրուդ Ադելբորգը միջնորդագիրը հանձնում են Էրիկ Բոստրյոմին

Գերտրուդա Ադելբորգը կրթություն է ստացել տնային դաստիարակչուհու մոտ և աղջիկների դպրոցում: 1874–1879 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, 1881–1883 թվականներին` Սվեալանդի վերաքննիչ դատարանում: Ակտիվ մասնակցություն է ունեցել շվեդական կանանց շարժմանը և պայքարել է կանանց ընտրական իրավունքների համար: 1884–1907 թվականներին աշխատել է «Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիա» (Fredrika Bremer Förbundet, FBF) կանանց կազմակերպությունում (1886 թվականից եղել է Ստոկհոլմի բյուրոյի նախագահը), 1897-1915 թվականներին` FBF-ի կենտրոնական խորհրդի անդամ: Գերտրուդան հիմնել է Կանանց դպրոց (Landthushållningsskola för kvinnor) FBF Rimforsa Օստերյոտլանդում, 1907-1921 թվականներին եղել է դպրոցական խորհրդի կազմում:

1899 թվականին FBF-ի պատվիրակությունը Ագդա Մոնտելիուսի գլխավորությամբ Շվեդիայի վարչապետ Էրիկ Բոստրյոմին ներկայացրեց առաջարկություն կանանց ընտրական իրավունք տալու վերաբերյալ: Դիմումի տեքստը գրվել էր Գերտրուդա Ադելբորգի կողմից: Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ կանայք պաշտոնապես կառավարությանը պահանջ ներկայացրին ընտրական իրավունքի վերաբերյալ: 1902-1906 թվականներին Ադելբորգը եղել է Ստոկհոլմի Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության ասոցիացիայի վարչության անդամ և Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության ազգային ասոցիացիայի (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) անդամ 1903-1906 թվականներին:

1907 թվականին Շվեդիայի նոր վարչապետ Արվիդ Լինդմանը իր ելույթում խուսափեց կանանց ձայնի իրավունքների թեմայից հիմնվելով կառավարության կողմից առաջ քաշված հարցապնդման վրա, որի ժամկետը պետք է ավարտվեր 1912 թվականին: LKPR–ը պատվիրակություն ուղարկեց Օսկար II թագավորի մոտ, որում ընդգրկված էր Գերտրուդ Ադելբորգը: Օսկար II–ը պատասխանեց, որ կանի այն ամենը ինչ թույլ է տալիս սահմանադրությունը:

Շվեդական կանանց ընտրական իրավունքների մշակման գործում Գերտրուդ Ադելբորգի դերը ժամանակակիցների կողմից ներկայացվում է որպես շատ կարևոր: Նա շարունակում էր կատարել քարտուղարական պարտականությունները, կատարում էր հետազոտություններ, կազմակերպում էր աշխատանքները և դարձավ բազմաթիվ հրապարակումների ու LKPR-ի մանիֆեստների հեղինակ: Շվեդական մշակույթին, գիտությանը և հասարակությանը մատուցած ակնառու ծառայությունների համար 1907 թվականին արժանացել է Իլլիս Կվորում մրցանակի:

Կենսաթոշակի անցնելուց հետո նա բնակվում էր Գագնեֆ քաղաքի Դալարնա կալվածքում, որտեղ էլ մահացել է 1942 թվականի հունվարի 25-ին: Նա ամուսնացած չէր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]