Գերոնտոֆոբիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գերոնտոֆոբիա (հին հունարեն՝ γέρων՝ ծեր, φόβος՝ վախ), երբեմն՝ գերացկոֆոբիա, խտրականության ձև, որ արտահայտվում է տարեցների հանդեպ ցուցաբերվող թշնամությամբ։ Բժշկության մեջ հետևյալ տերմինը հոգեկան հիվանդությունների տարատեսակների կարող է վերաբերել, որ արտահայտվում են մեծահասակների կամ սեփական ծերացման հանդեպ վախով կամ ատելությամբ։ Գերոնտոֆոբիան հանդիսանում է անհանգիստ հոգական խանգարում, որ բնութագրվում է որպես տարեցների կամ սեփական ծերության հանդեպ ոչ նորմալ, իռացիոնալ և ինտենսիվ վախ։
Հիվանդության առաջացման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տգեղ երևալու դժկամություն
- Բեռ դառնալու վախ
- Միայնակ և անպետք մնալու վախ
- Սոցիալական կարգավիճակի փոխվելու վախ
Այս ամենը կարող է ձևավորվել և մանկության շրջանում։ Օրինակ, կարող է առաջանալ այն դեպքում, երբ տեսնեք, թե ինչքան անօգնական է տարեց մարդը կամ եթե լսեք, թե ինչքան միայնակ է ինչ-որ ծերունի։ Ծերության ընկալման վրա կարող են ազդել հասարակական խոսակցությունները, սեփական փորձը, հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի դիտումը։
Խանգարման ախտանիշների դրսևորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ մարդիկ մտածում են, թե ինչ է սպասվում իրենց ծերության ժամանակ։ Կյանքի այդ շրջանի հանդեպ վերաբերմունքը բոլորի մոտ տարբեր է, սակայն երբեմն մարդը կարող է նույնիսկ ինքն իրեն չխոստովանել, որ վախենում է ծերությունից։ Մարդիկ փորձում են ձգձգել ծերությունը՝ երբեմն նույնիսկ պլաստիկ վիրահատությունների միջոցով արհեստականորեն երիտասարդացնելով մաշկը։
Գերոնտոֆոբիայի ախտանիշները.
- Արյան ճնշման իջեցում
- Շնչառության դժվարացում
- Ընդհանուր անհանգստություն
- Հստակ մտածելու կամ խոսելու անկարողություն