Գերմանացի սպայի դիմանկարը
Գերմանացի սպայի դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարսդեն Հարթլի[1] |
տարի | 1914[1] |
բարձրություն | 173,4 սանտիմետր[2] |
լայնություն | 105,1 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | կուբիզմ և գերմանական էքպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1][3] |
սեփականատեր | Մարսդեն Հարթլի, Ալֆրեդ Ստիգլից և Մետրոպոլիտեն թանգարան |
հիմնական թեմա | Կարլ Ֆոն Ֆրեյբուրգ |
մակագրություն | K.v.F, 4 և 24 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Գերմանացի սպայի դիմանկարը» (անգլ.՝ Portrait of a German Officer), ամերիկացի մոդեռն նկարիչ Մարսդեն Հարթլիի 20-րդ դարի սկզբում ստեղծած դիմանկարը։ Կտավ յուղաներկով արված դիմանկարում պատկերված է գերմանական կայսրության սպայի վերացական պատկերը՝ կազմված ռազմական շքանշաններից ու կոչումներից։ Կտավը ցուցադրվում է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գերմանացի սպայի դիմանկարը» կտավը Մարսդեն Հարթլին ստեղծել է 1914 թվականի վերջում, երբ ապրում էր Գերմանիայի կայսրության մայրաքաղաք Բեռլինում։ Գերմանիայում ապրելու տարիներին Հարթլիի վրա մեծ ազդեցություն է ունեցել գերմանական բանակի արարողակարգն ու կարգապահությունը. այդ հետաքրքրությունն, ի վերջո, դրսևորվել է Հարթլիի մի շարք գործերում[4][5]։ «Գերմանացի սպայի դիմանկարը» մեծարում է Առաջին համաշխարհային պատերազմի առաջին մի քանի ամիսներին մահացած գերմանացի լեյտենանտ Կարլ Ֆոն Ֆրեյբուրգին։ Ֆրեյբուրգի հետ նամակագրությունից երևում է, որ նկարիչը հետաքրքրված էր գերմանացի սպայով[6]։
Կտավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթլիի ստեղծած կտավը հետևանքային է, խորհրդանշական և իր վրա մեծապես կրում է կուբիզմի և գերմանական էքպրեսիոնիստական դպրոցի ազդեցությունը։ Գերմանական կայսրության սև, սպիտակ և կարմիր դրոշը տեղադրված է պատկերի ստորին կենտրոնական մասում, իսկ երկաթե խաչը (որով Ֆրեյբուրգը պարգևատրվել էր հետմահու)[6] հստակ երևում է կենտրոնական մասում[6]։ Նկարում պատկերված է նաև Ֆրեյբուրգի հայրենի Բավարիայի կապույտ և սպիտակ շախմատատախտակի պատկերով դրոշը` որպես սպայի սպիտակ շերտերով ուսադիր։ Հարթլին դիմանկարում ներառել է նաև անձնական մանրամասներ. 24 թիվը Ֆրեյբուրգի մահվան տարիքն է, Ֆրեյբուրգի անվան և ազգանվան սկզբնատառերը (K.v.F) երևում են ոսկեկարմիրի վրա, Ֆրեյբուրգի զորագնդի թիվը (4) կարելի է տեսնել դիմանկարի կենտրոնում, կոշկախթանը (ներկայացնում Ֆրեյբուրգի ծառայությունը որպես հեծելազորի սպա) կարելի է տեսնել պատկերի ներքևի աջ կողմում։ Հարթլին ներկայացրել է նաև պատերազմի ընթացքում Գերմանիայի թշնամիներին՝ նկարի ներքևում պատկերելով Սուրբ Գևորգի շքանշանը և Բելգիայի դրոշը[4][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/488486
- ↑ 2,0 2,1 http://www.metmuseum.org/art/collection/search/488486
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ 4,0 4,1 «Marsden Hartley, Portrait of a German Officer - Smarthistory». Smarthistory (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Marsden Hartley Most Important Art | TheArtStory». The Art Story (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «metmuseum.org». www.metmuseum.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.