Գերխիտ աստղերի ֆիզիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1860 թվականին Վիկտոր Համբարձումյանի և Գուրգեն Սահակյանի կատարած հիմնարար հետազոտություններում ցույց է տրվել հատուկ տեսակի գերխիտ աստղերի՝ բարիոնային աստղերի գոյության հնարավորությունը, որոնց ընդերքը, միջուկայինից բարձր խտությունների դեպքում, կազմված է հիմնականում հադրոններից։

Էդվարդ Չուբարյան

Այդպիսի գերխիտ նյութը, նուկլոններից բացի, բաղկացած է հիպերոններից և այլ անկայուն հադրոններից, որոնք միջուկային խտությունների սահմանն անցնելիս դառնում են կայուն։ Այդ հետազոտությունների շնորհիվ ծնունդ է առել աստղաֆիզիկայի նոր ուղղություն՝ գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, որն սկսել է զարգանալ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ Գուրգեն Սահակյանի ղեկավարությամբ։ Հետազոտվել է բաբախիչներում (պուլսար) ուժեղ մագնիսական դաշտի առաջացման մեխանիզմը, որը պայմանավորված է գերխիտ աստղերում պրոտոնների և նեյտրոնների գերհոսունությամբ (Դավիթ Սեդրակյան, Էդուարդ Չուբարյան, Յուրի Վարդանյան

Ստացված արդյունքներն ընդհանրացվել են Գուրգեն Սահակյանի «Այլասերված գազային զանգվածների հավասարակշիռ փոխդասավորություններ» (ռուսերեն՝ 1972 թվական, անգլերեն1974 թվական, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և «Նեյտրոնային աստղերի ֆիզիկա» (ռուերեն, 1995 թվական) մենագրություններում։

Ոաումնասիրվել են գրավիտացիոն տարբեր համակարգերի հավասարակշռության և կայունության հարցերը մագնիս, դաշտում (Մարտին Աբրահամյան, Ռաֆիկ Հովհաննիսյան)։ Կատարվել են Տիեզերքի զարգացման տարբեր փուլերի տեսական հետազոտություններ, ցույց է տրվել, որ ուշ ժամանակաշրջանի համար ստացված արդյունքները համընկնում են դիտող, տվյալների հետ (Ռոլանդ Ավագյան, Լևոն Գրիգորյան, Գոհար Հարությունյան, Կարեն Շահբազյան, Էդվարդ Չուբարյան, Վլադիմիր Պապոյան)։ Ոաումնասիրվել են ուժեղ գրավիտացիոն դաշտերով պայմանավորված քվանտային երևույթները և դրանց ազդեցությունը վաղ Տիեզերքի դինամիկայի վրա (Արամ Սահարյան)։

Հետազոտվել է նեյտրոն-պրոտոնային մրրիկների շարժման դինամիկան նեյտրոնային աստղերում, առաջարկվել բաբախիչների անկյունային արագության թռիչքների ու դրանց ռելաքսացիայի երևույթների բացատրման մեխանիզմը։ Ցույց է տրվել, որ սպիտակ թզուկներից Սերգեյ Մատինյան (ծնված 1931 թվական) Ռուդոլֆ Մուրադյան (ծնված 1936 թվական) գրավիտացիոն ճառագայթման ֆոնը 0,1-1 Հց տիրույթում մեկ կարգով է պակաս գործող գրանցիչների զգայունության շեմից (Արմեն Սեդրակյան, Դավիթ Սեդրակյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։