Գերդա Մադվիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերդա Մադվիգ
դան․՝ Gerda Heyman
Gerda Madvig by Jens Petersen.jpg
Ծնվել էապրիլի 14, 1868(1868-04-14)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[3]
Մահացել էսեպտեմբերի 10, 1940(1940-09-10)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրըCharlottenlund, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ՈւսուցիչCarl Thomsen?[3] և Օգյուստ Սաաբյե[3]
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
Ծնողներհայր՝ Philip W. Heyman?
Gerda Madvig Վիքիպահեստում

Գերդա Մադվիգ (անգլ.՝ Gerda Madvig, ապրիլի 14, 1868(1868-04-14)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3] - սեպտեմբերի 10, 1940(1940-09-10)[1], Charlottenlund, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]), դանիացի քանդակագործուհի և նկարչուհի[4]։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդա Հեյմանը ծնվել է Գերմանիայում, ծագումով դանիացի հրեաներ Ֆիլիպ Հեյմանի ու Հաննե Էմիլի Ադլերի ընտանիքում[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարել սովորել է նկարիչ-պատկերազարդող Կառլ Թոմսենի մոտ, որից հետո չորսից հինգ տարի աշխատել է պրոֆեսոր Օգյուստ Սաաբիեի հետ։ 1892 թվականին իր առաջին աշխատանքը՝ «Կինը», ցուցադրել է Շարլոտենբորգի ամենամյա գարնանային ցուցահանդեսում, իսկ 1893 թվականին ներկայացրել է «Քնած երեխան»։ Հետագայում մոդելվորել է «Ասրա» վերնագրված իրական չափսերով արձանը և մի քանի այլ կիսանդրիներ, ի թիվս այլոց իր քրոջ՝ Ջեննիի կիսանդրին։ Մադվիգը նաև նվագել է և համերգներ ունեցել Փարիզում, որտեղ նա ապրել է 1903 թվականից մինչև մահվանից որոշ ժամանակ առաջ։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բնորդներ օգտագործել է միայն ընտանիքի անդամներին, ինչպես նաև հանրահայտ մարդկանց, ինչպիսիք էին իր ժամանակաից պրոֆեսոր Յուլիուս Պետերսենը և մահացած Ֆրեդերիկ Շոպենը։ Որպես քանդակագործ նատուրալիստ է եղել, մինչդեռ նրա կտավները հիմնականում կրել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի մայիսի 16-ին Փարիզում ամուսնացել է նկարիչ Չառլզ Ուիլյամ Մադվիգի հետ։ Ունեցել են մեկ դուստր՝ արվեստի դիլեր Էդիթ Մադվիգ Ֆերսինգը[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1940 թվականին, հուղարկավորվել Հելլերուպի գերեզմանատանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կին», 1892
  • «Քնած երեխա», 1893
  • Ժամանակակից (ռելիեֆ, 1902-03)
  • Ասրա (նկար)
  • Կենդանիների արձանիկներ (բրոնզ)
  • Զգոնություն (բրոնզ, մոտավորապես՝ 1937)
  • Քրիստոս (1938)
  • Դուստր Էդիթի արձանիկները

Կիսանդրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիուս Պետերսեն (գիպս, Կոպենհագենի համալսարան)
  • Ջենի Սելիգման, ծնյալ՝ Հեյման
  • Հանե Հեյման (մարմար)
  • Յենս Ֆերդինանդ Ուիլումսեն (Փարիզ, 1904)
  • Ֆրեդերիկ Շոպեն (1933)
  • Ռոջեր Գարո
  • Չարլզ Մադվիգ
  • Պիեռ դ'Արքուեն
  • Աագե Լուի Դեսո

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձկնորսական նավահանգիստ հյուսիսային Ֆրանսիայում (ցուցադրվել է 1928 թվականին)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]