Գերգեյ Չիկի
Jump to navigation
Jump to search
Գերգեյ Յանոշի Չիկի | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Գրիգոր Չիքիյան |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1842[1] |
Ծննդավայր | ![]() |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1891 | (տարիքը 48)
Վախճանի վայր | ![]() |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | Գրող |
Լեզու | հունգարերեն[1] |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կիշֆալուդիի միություն և Q1106795? |
Gergely Csiky Վիքիպահեստում |
Գերգեյ Յանոշի Չիկի (Գրիգոր Չիքիյան) (հունգ.՝ Csiky Gergely, 1842, դեկտեմբերի 8, Պանկոտա, Հունգարիա - 1891, նոյեմբերի 19, Բուդապեշտ), ծագումով հայ հունգարացի գրող։ Աստվածաբանության դոկտոր։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Ստեղծագործել է հունգարերեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1870-1873 թվականներին խմբագրել և հրատարակել է «Չանատ» թեմական պաշտոնաթերթը։
Չիկին ճանաչում է ձեռք բերել «Կանխազգացում» (1875, Հունգարիայի ԳԱ մրցանակ) չափածո դրամայով։
Նրա «Սեսիլի հարսանիքը» պիեսը պատկերում է հունգարահայերի կյանքը։
Հեղինակ է մի շարք աստվածաբանական աշխատությունների, դրամատուրգիական և բանաստեղծական երկերի։
Կատարել է թարգմանություններ հունարենից։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերգեյ Չիկիի անունով են կոչվել փողոց Բուդապեշտում և Կապոշվար քաղաքի թատրոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, 2-րդ հատոր, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2007, էջ 289։
|