Գերգելի Պոնգրաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերգելի Պոնգրաց
Pongrátz Gergely 2004 Corvin.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1932(1932-02-18)
ԾննդավայրԳեռլա, Cluj County, Ռումինիա
Մահացել էմայիսի 18, 2005(2005-05-18) (73 տարեկանում)
Մահվան վայրԿիշկունմայշա, Bács-Kiskun County, Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունJobbik?
Gergely Pongrátz Վիքիպահեստում

Գերգելի Պոնգրաց (հունգ.՝ Gergely Pongrátz, փետրվարի 18, 1932(1932-02-18), Գեռլա, Cluj County, Ռումինիա - մայիսի 18, 2005(2005-05-18), Կիշկունմայշա, Bács-Kiskun County, Հունգարիա), եղել է Հունգարական 1956 թվականի հեղափոխության հայտնի վետերան։ Նա հրամանատար եղել է, հնարավոր է, ազատության համար պայքարող շատ մեծ և շատ հայտնի խմբի ապստամբության ավելի երկարատև ընթացող կետում: 1956 թվականի նոյեմբերի 1-9-ը նրա հրամանատարությամբ ընթացող ընդհարումների ընթացքում ոչնչացվում են տասնյակի հասնող խորհրդային տանկեր։ Ընդհարումից հետո Պոնգրացը խուսափում է բռնվելուց և 1957 թվականին գնում է ԱՄՆ, որտեղ անցկացնում է իր աքսորի մեծ մասը մինչև 1991 թվականին Հունգարիա վերադառնալը։ Իր աքսորի ժամանակ նա ընտրվել է Հունգարիայի ազատության համար պայքարող մարտիկների ասոցիացիայի փոխնախագահ, ապա` նախագահ։

Մարտեր Գորվին Պասսաժում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Corvin Köz in 1956
Գորվին Պասսաժը 1956 թվականին

Ընդդիմադիր ուժերը սկսում են կռվել խորհրդային զրահապատ զորքերի դեմ մինչև հոկտեմբերի 23-4-ի գիշերը։ Օգտագործվում են շրջանի ստրատեգիական պայմանները։

Ապստամբների ամենակարևոր զինված հեղափոխական խմբի մարտիկների առաջնորդը սկզբում Լասլո Կովաչն էր: Նա երիտասարդ և խարիզմատիկ Պոնգրացի հետ հրամանատարությունը ստանձնում է նոյեմբերի 1-ից: Հակամարտության ժամանակ նա ստանում է Bajusz անունը, որը նշանակում էր «բեղ»: Կարմիր բանակը սկսում է հարձակումը խմբի վրա: Պաշտպաններին հաջողվում է իրենց դիրքերը պահել մինչև հաջորդ օրվա երկրորդ կեսը: Խորհրդային զորքերի կողմից կատարած հրետակոծության արդյունքում շրջակա շենքերը վնասվում են, և ինքը` կինոն, այրվում է: Ապստամբները ոչնչացնում են տասնյակ խորհրդային տանկեր, խմբի անդամները շարունակում են իրենց հակամարտությունը ինչպես պարտիզանական մարտերի միջոցով, այնպես էլ քաղաքի տարբեր մասերում մի քանի օր կռվելով: Բուդապեշտում էին կոմունիստական ուժերը` 31, 550 զինվոր և 1130 տանկ[1]:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերգելի Պոնգրացը 1991 թվականին աքսորից վերադառնալուց և Հունգարացիների համաշխարհային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դառնում է Հունգարիայի սոցիալիստական կուսակցության քննադատը մինչև երկաթյա վարագույրի անկումը` 1989 թվականների իրադարձությունները[2]: Կոմունիստական կուսակցությունը իր երիտասարդությամբ շարունակում էր մնալ գերիշխող քաղաքական ուժ Հունգարիայում: Ցավոտ էր տեսնելը, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում կոմունիստները շարունակում էին մնալ բարձր պաշտոններում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sources vary widely on numbers of Soviet forces involved in the intervention. The UN General Assembly Special Committee on the Problem of Hungary (1957) estimated 75, 000-200, 000 troops and 1, 600-4, 000 tanks [1] (p. 56, para. 183), but recently released Soviet archives (available in Lib.ru, Maksim Moshkow's Library) list the troop strength of the Soviet forces as 31, 550, with 1, 130 tanks and self-propelled artillery pieces.[2] (ռուս.)
  2. Korosenyi, Andras (2000), +the+MSZP, +is+a+%27cadre%27+party&q= Government and Politics in Hungary, Central European University Press, p. 64, ISBN 963-9116-76-9, https://books.google.am/books?id=GXpRQNITwV0C&pg=PA64&lpg=PA64&dq=The+successor+to+the+Communist+Party, +the+MSZP, +is+a+%27cadre%27+party&q=, «The successor to the Communist Party, the MSZP, is a 'cadre' party—it remains the party of the political class of the former system. Its political élite is recruited from the former nomenklatura, and the core of its voter base is formed in large part by former party members.» 
  3. Pongrácz: Átvészeltük Horn Gyulát is, Medgyessyt is, és én tudom, hogy Gyurcsányt is átvészeljük majd, accessed on 9 November, 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]