Jump to content

Գերասիմ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերասիմ Մարտիրոսյան
Ծնվել էհունիսի 7, 1926(1926-06-07)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է1993
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1948)[1] և Higher party school? (1948)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գերասիմ Արամայիսի Մարտիրոսյան (հունիսի 7, 1926(1926-06-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1993), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1949

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ (1948), ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (19711950-1965 թվականներին աշխատել է ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարության Հյուսիսային երկաթուղու բաժանմունքներում (1961 թվականներից Վորկուտայի բաժանմունքի պետ)։ 1965 թվականներից՝ ԽՄԿԿ Վորկուտայի քաղկոմի առաջին քարտուղար։ 1973 թվականի փետըրվարից աշխատել է ԽՄԿԿ ԿԿ-ի ապարատում որպես տեսուչ։ 1973 թվականներից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1977 թվականից Մարտիրոսյանը եղել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահը։ Ընտրվել է ԽՄԿԿ Կոմի մարզկոմի բյուրոյի անդամ, 1976 թվականներից՝ ՀԿԿ ԿԿ և նրա բյուրոյի անդամ, 1981 թվականներից՝ անդամության թեկնածու։ Եղել է Կոմի ԻԽՍՀ 6-8-րդ, ԽՍՀՄ՝ 7-9-րդ, ՀԽՍՀ X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԽՄԿԿ XXIV, ՀԿԿ XXVI և XXVII րդ համագումարների պատվիրակ է։

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 348.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348