Գետահովիտ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետահովիտ
տեսակգեղանկար
նկարիչHercules Seghers?[1]
տարի17-րդ դար
բարձրություն30 սանտիմետր[2]
լայնություն53,5 սանտիմետր[2]
ժանրբնանկար[3]
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[2]
գտնվում էՊետական թանգարան[1]
հավաքածուՊետական թանգարան[1][2]
կայք
Ծանոթագրություններ

«Գետահովիտ» (հոլ.՝ Rivierdal)՝ հոլանդացի նկարիչ Հերկուլես Սեգերսի գեղանկար (մոտ 1589–1640)։ Ստեղծվել է մոտ 1626-1360 թվականներին։ Այն պահվում է Ամստերդամի պետական թանգարանի հավաքածուի մեջ (գույքահամար №SK-A-3120):

Նկարի առջևի մասում պատկերված է ծառերով և թփերով պատված կտրուկ լանջ, որը ընկղմված է ստվերի մեջ և կարծես թե պատկվերում են կուլիսներ, որոնց առջևից բացվում է արևոտ բեմը։ Նկարիչը ցույց է տալիս դեղնավուն ժայռոտ ափ՝ տներով և մարդկանցով, գետի կապույտ ժապավեն և կանաչ հովիտ՝ ավտոճանապարհով և կիսափլված դղյակով։ Կողմերում երևում են ժայռեր, որոնք հալվում եմ հորիզոնում գտնվող լեռնաշղթայի կապույտ մշուշում։ Լույսը դեպի խորքը թափանցելուն զուգընթաց թուլանում է և աստիճանաբար մարում։

Կատարելացման շնորհիվ պատկերը հիշեցնում է վերածննդյան լանդշաֆտ, այն հագեցած է դրամատիզմով, գրված լուսաօդային միջավայրի օրենքների իմացությամբ։

Նկարը ձեռք է բերվել Պետական թանգարանի կողմից 1931 թվականի մայիսին։

Ծանոթագրությոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кравченко І. «Рейксмузеум». — К.: ПрАТ «Комсомольська правда - Україна», 2012. — Т. 20. — 96 с. — («Великі музеї світу: у 30 т.»). — 7000 экз. — ISBN 978-966-2492-81-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]