Գեորգ Գրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգ Գրաֆ
գերմ.՝ Georg Graf
Ծնվել էմարտի 15, 1875(1875-03-15)[1][2]
Մունցինգեն, Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էսեպտեմբերի 18, 1955(1955-09-18)[1][2] (80 տարեկանում)
Դանուբի Դիլինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունաստվածաբան և պատմաբան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]


Գեորգ Գրաֆ (գերմ.՝ Georg Graf, մարտի 15, 1875(1875-03-15)[1][2], Մունցինգեն, Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ - սեպտեմբերի 18, 1955(1955-09-18)[1][2], Դանուբի Դիլինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ականավոր արևելագետ, աստվածաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Գրաֆը ծնվել է 1875 թվականի մարտի 15-ին Գերմանիայի Ֆրայբուրգ իմ Բրայսգաու քաղաքի մերձակայքում գտնվող Մունցինգեն գյուղում։ Ավարտելով Դիլինգենի Փիլիսոփայական-աստվածաբանական բարձրագույն դպրոցը՝ ձեռնադրվում է քահանա։ 1905 թվականին Մյունխենում պաշտպանում է փիլիսոփայության գծով դոկտորական ատենախոսություն, որի թեման վերաբերում էր քրիստոնյա-արաբական գրականությանը։ 1910-1911 թվականներին նա բնակություն է հաստատում Երուսաղեմում՝ իր գիտելիքները արևելագիտության ասպարեզում խորացնելու համար։ 1918 թվականին Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգ համալսարանում աստվածաբանության գծով պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Մարկոս իբն ալ-Քվնբար. 12-րդ դարի մի բարեփոխման փորձ Ղպտի Եկեղեցում» (Marqus Ibn al-Qunbar։ Ein Reformversuch innerhalb der Koptischen Kirche im zwölften Jahrhundert) թեմայով, որը լույս է տեսնում 1923 թվականին։ 1930 թվականին նրան շնորհվում է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլյան համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսորի կոչում։

Գեորգ Գրաֆը հեղինակ է արևելագիտությանը վերաբերող ավելի քան 270 գրքերի և հոդվածների, ինչպես նաև հրատարակել է քրիստոնյա-արաբական գրականության բազմաթիվ անտիպ երկեր։ Նա երկար տարիներ եղել է Corpus Scriptorum Christianorum Orientalium արևելագիտական մատենաշարի արաբական ուսումնասիրությունների շարքի պատասխանատուն և Oriens Christianus արևելագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը։

Գեորգ Գրաֆի գլխավոր աշխատությունը «Քրիստոնյա-արաբական գրականության պատմություն» (Geschichte der christlichen arabischen Literatur) կոթողային ուսումնասիրությունն է, որտեղ նա անդրադարձ է կատարել նաև արաբերենով ստեղծագործած հայ հեղինակներին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geschichte der christlichen arabischen Literatur. (5 Bände) Città del Vaticano, Biblioteca Apostolica Vaticana, 1944–1953.
  • Die christlich-arabische Literatur: bis zur fränkischen Zeit (Ende des 11. Jahrhunderts); eine literarhistorische Skizze, Freiburg im Breisgau, Herder 1905. - X, 74 S. (Strassburger theologische Studien; 7,1)
  • Georg Graf; christlicher Orient und schwäbische Heimat ; kleine Schriften ; anläßlich des 50. Todestages des Verfassers, neu hrsg. und eingel. von Hubert Kaufhold. Würzburg: Ergon 2005 [Beiruter Texte und Studien; 107] ISBN 3-89913-488-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Julius Aßfalg: Graf, Georg. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 6, Duncker & Humblot, Berlin 1964, ISBN 3-428-00187-7, S. 722.
  • Samir Khalil Samir: Georg Graf (1875-1955), sa bibliographie et son rôle dans le renouveau des études arabes chrétiennes, in: Oriens Christianus 84 (2000) 77-100.
  • Friedrich Wilhelm Bautz: GRAF, Georg. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 2, Bautz, Hamm 1990, ISBN 3-88309-032-8, Sp. 282.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]