Գեորգ Ալոիս Շմիթթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգ Ալոիս Շմիթթ
Georg Aloys Schmitt.jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Georg Aloys Schmitt
Ծնվել էփետրվարի 2, 1827(1827-02-02)[1][2]
Հաննովեր, Գերմանական միություն
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1902(1902-10-15)[1][2] (75 տարեկանում)
Դրեզդեն, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
Georg Aloys Schmitt Վիքիպահեստում

Գեորգ Ալոիս Շմիթթ (գերմ.՝ Georg Aloys Schmitt, փետրվարի 2, 1827(1827-02-02)[1][2], Հաննովեր, Գերմանական միություն - հոկտեմբերի 15, 1902(1902-10-15)[1][2], Դրեզդեն, Գերմանական կայսրություն), գերմանացի դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտագետ։ Ալոիս Շմիթթի որդին է և Կարլ Գուստավ Շմիթթի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ալոիս Շմիթթը ծնվել է 1827 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում։

Սովորել է իր հոր մոտ, այնուհետև իր ընտրությամբ Ջորջ Յակոբ Ֆոլվեյլերայի մոտ։ Տարբեր գերմանական քաղաքներում աշխատել է որպես դաշնակահար և դիրիժոր, իսկ կարիերայի վերջում բնակություն է հաստատել Դրեզդենում, որտեղ 1893 թվականին հիմնադրել է Մոցարտյան հասարակություն։

Գրել է մի քանի օպերաներ, որոնց թվին են պատկանում երկու գործողությամբ կոմիկական "Տրիլբո" օպերան (1845, լիբրետո Էժեն Սկրիբա՝ Շառլ Նոդեի մոտիվներով), ստեղծագործություներ նվագախմբի համար, կամերային երաժշտություներ, երգեր։ Առավել հայտնի է Մոցարտի ստեղծագործությունների աշխատանքներում։

Ամուսնացած է եղել երգչուհի Սանգերլին Կորնելա Շմիթ-Չանիի հետ։ Զույգն ապրել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Զյուդֆորշտադ փողոցում[3]:

Մահացել է 1902 թվականի հոկտեմբերի 15-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116799633 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 International Music Score Library Project — 2006.
  3. Adreßbuch für Dresden 1902. Seite 724.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]