Գեորգի III (Իմերեթի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի III (այլ կիրառումներ)
Գեորգի III
Ծնվել է՝16-րդ դար
Մահացել է՝1639
ՆախորդՌոստոմ
ՀաջորդողԱլեքսանդր III
Թագավորական ՏունԻմերեթի արքայատուն
ՏոհմԲագրատունիներ
միապետ
ՀայրConstantine III of Imereti?
ՄայրNN, concubine?[1]
ԵրեխաներԱլեքսանդր III և Prince Mamuka of Imereti?
ՍտորագրությունИзображение автографа

Գեորգի III (վրաց.՝ გიორგი III, 16-րդ դար - 1639), Բագրատունիների դինաստիայից, եղել է Իմերեթիի արքայատնից 1605-1639 թվականներին։ Գեորգին եղել է խորթ եղբայրը Իմերեթի Ռոստոմի։ Նրա հեղինակությունը լրջորեն ընկել է Լեվան II Դադյանի՝ Մեգրելիի իշխանի պատճառով, որի ազդեցությունը տարածվում էր Արևմտյան Վրաստանի վրա։ Գեորգին փորձել է սահմանափակել նրա իշխանությունը, բայց չի հաջողվել։ 1623 թվականին Լեվանը մեգրելական բանակի հետ միասին ծանր պարտություն է կրել թագավորական զորքերից։ Դաշնակիցներ փնտրելիս Գեորգին ամուր կապեր է ստեղծել Արևելյան Վրաստանի ազդեցիկ Գեորգի Սաակաձեի հետ, որը օգտագործել է իմերեթական ուժերը ընդդեմ թագավորի` Թեյմուրազ I Կախեթցու։ Սաակաձեի պարտությունից հետո` 1626 թվականին, Գեորգին կապ է հաստատում Թեյմուրազի հետ և ամուսնացնում իր որդուն` Ալեքսանդր III Իմերեթցուն Թեյմուրազի դստեր` Դարեջանի հետ (1629): Սակայն դա չի չի կանխում ֆեոդալական անարխիաները, և շարունակվում են։ Իր գահակալության ավելի ուշ շրջանում Գեորգին հերթական անգամ Լեվան Դադյանի դեմ է դուրս գալիս, բայց պարտվում է և գերի վերցվում։ Նրան ազատում է որդին` Ալեքսանդրը, բայց Գեորգին երկար չի ապրում, մահանում է 1939 թվականին։

Գեորգի III-ը ամուսնացել է Թամարի հետ։ Նա ունեցել է չորս որդի և մեկ դուստր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вахтанг Гурули, Мераб Вачнадзе, Михаил Александрович Бахтадзе. «История Грузии (с древнейших времён до наших дней)».

История Царства Грузинского: Жизнь Имерети

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի III (Իմերեթի թագավոր)» հոդվածին։