Գեորգի Սարգսյան
Արտաքին տեսք
Գեորգի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1931[1] (92 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Աշխատանքի ԳՀԻ[1] և ԽՄԿԿ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1954)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1931) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գեորգի Սոսնիկի Սարգսյան (դեկտեմբերի 19, 1931[1]), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտը։ 1962-1972 թվականներին՝ Աշխատանքի ԳՀԻ-ի գիտաշխատող, 1972-1974 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1974 թվականից զբաղեցրել է կուսակցական պաշտոններ։ Ուսումնասիրությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության, մասնավորապես՝ ժողովրդի բարեկեցության, իրական եկամուտների, ըստ աշխատանքի բաշխման, սպառման հասարակական ֆոնդերի պրոբլեմներին։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 221)։ |