Գեորգի Լիտվան
| Գեորգի Լիտվան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 19, 1929[1] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[2] |
| Մահացել է | նոյեմբերի 8, 2006[1] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[2] |
| Գերեզման | Օբուդսկոյի գերեզման |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1950) |
| Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական ակտիվիստ |
| Կուսակցություն | Ազատ դեմոկրացիաների դաշինք |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գեորգի Լիտվան (հունգ.՝ Litván György, փետրվարի 19, 1929[1], Բուդապեշտ, Հունգարիա[2] - նոյեմբերի 8, 2006[1], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի պատմաբան, քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվիստ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ եղել է գլխավոր պաշտոնյա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Լիտվանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 19-ին միջին խավի կրթված հունգարա-հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Լիտվանը (Litván József), որպես ձախ արմատական 1918-1919 թվականներին մասնակցել է քրիզանթեմների հեղափոխությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրը բռնի ուժով տեղափոխվել է Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբար, իսկ Գեորգին և ընտանիքի մնացած անդամները տեղափոխվել են այլ ճամբարներ։ Հայրը, ընտանիքի մի քանի այլ անդամներ վերապրել են Հոլոքոսթը, սակայն մայրը մահացել է։
1946-1950 թվականներին Լիտվանը սովորել է Բուդապեշտի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում։ 1950-1952 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել հունգարական բանակում, այնուհետև մինչև 1957 թվականը որպես ուսուցիչ է աշխատել մասնագիտական ավագ դպրոցում, որտեղ եղել է նաև տնօրենի օգնական[3]։

Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947-1956 թվականներին Լիտվանը եղել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցության անդամ, այնուհետև կարճ ժամանակահատված միացել է Հունգարիայի ընդհատակյա դեմոկրատական կուսակցությանը, որտեղ զբաղվել է կուսակցությունների քաղաքականության դասավանդմամբ։ 1956 թվականին միացել է Իմրե Նադի ընդդիմադիր Հունգարական դեմոկրատական կուսակցությանը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- with János M. Bak: Az 1956-os magyar forradalom : reform, felkelés, szabadságharc, megtorlás: tőrténelmi olvasókőnyv. Budapest: Tankőnyvkiadó, 1991. Translated into German as Die Ungarische Revolution 1956: Reform, Aufstand, Vergeltung. Wien: Passagen Verlag, 1994.
- A Twentieth-Century Prophet: Oscar Jászi 1875-1957. Budapest: Central European University Press, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 PIM authority
- ↑ Gyorgy Litvan, Chronicler of the 1956 Hungarian revolution
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Լիտվան» հոդվածին։ |
| ||||||||