Գեորգի Գոլոխվաստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գոլոխվաստով
Ծնվել էհոկտեմբերի 29, 1882(1882-10-29)
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 15, 1963(1963-06-15) (80 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՊաժերի կորպուս (1902)

Գեորգի Գոլոխվաստով (ռուս.՝ Георгий Владимирович Голохвастов, հոկտեմբերի 29, 1882(1882-10-29), Տալլին, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1963(1963-06-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս բանաստեղծ, ԱՄՆ-ում էմիգրացիայի առաջին ալիքի ռուսական պոեզիայի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գոլոխվաստովը ծնվել է Ռևել (այժմ` Տալլին) քաղաքում։ Սերել է Յարովսլավի նահանգի տոհմական ազնվականներից։ 1902 թվականին ավարտել է Պաժերի կորպուսը, ծառայել է լեյբ-գվարդիական Եգերյան գնդում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1916 թվականի վերջից ծառայել է Գլխավոր շտաբում, 1917 թվականի հունվարին գնդապետի կոչումով գործուղվել է արտասահման։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո որոշում է կայացնում չվերադառնալ Ռուսաստան։ 1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ 1920-ական թվականների վերջից (կամ ավելի ուշ) ընտրվել է արվեստի և գրականության Նյույորքյան ռուսական ընկերության նախագահ, 1937 թվականից եղե է Ամերիկյան Պուշկինյան կոմիտեի փոխնախագահ։ Աշխատել է նաև մի քանի մասնավոր ընկերություններում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել սկսել է ԱՄՆ-ում, չնայած բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս Ռուսաստանում։ Դեբյուտը կայացել է 1924 թվականին ռուսական ամերիկյան պոետների «Ամերիկայից» առաջին կոլեկտիվ ժողովածուում (Վ. Իլյաշենկոյի, Դ. Մագուլի և Ե. Խրիստիանի հետ միասին), որտեղ, Գոլոխվաստովի մյուս բանաստեղծությունների հետ մեկտեղ, տեղ են գտել երկու տասնյակ յոթներգություններ, կամ կիսասոնետներ, Վլադիմիր Իլյուշենկոյի կողմից առաջին անգամ կիրառված բանաստեղծական այդ ձևը Գոլոխվաստովը իր ստեղծագործություններում հասցրեց կատարելության։ 1931 թվականին նա հրատարակեց «Կիսասոնետների» մի ամբողջական հատոր, որը ընդգրկում է երեք հարյուր յոթներգություններ։ 1938 թվականին լույս է տեսնում Գոլոխվաստովի գլխավոր ստեղծագործությունը` «Ատլանտիդայի մահը» էպիկական պոեմը Ա. Ն. Ավինովի նկարազարդումներով[1]։ Պոեմը տոգորված է պատմական, փիլիսոփայական, աստվածիմացական, գերբնական, դիցաբանական ուսմունքներով։ Պոեմը բարձրանում է ինչպես եվրոպական նմուշի էպիկական ժանրի ստեղծագործությունների` «Աստվածային կատակերգության», «Ազատագրված Երուսաղեմի», «Ֆաուստի», այնպես էլ Նիցշեի, Շոպենհաուերի, Վլադիմիր Սոլովյովի, Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունների մակարդակին։ 1930-ական թվականների բանաստեղծությունները տեղ են գտել «Կյանք և երազներ» (1943) և «Չորս բանաստեղծություն» (1944) ժողովածուներում։ 1944 թվականին «Նոր ամսագրում» հրապարակվել է «Սուրբ շիրիմ» ոճային պոեմը, որի հիմքում ընկած է հին ղրիմյան լեգենդը։ Մինչև վերջին ժամանակները Գոլոխվաստովի բանաստեղծական թարգմանություններից հայտնի էր միայն Էդգար Պոյի «Ագռավ» նշանավոր բանաստեղծության թարգմանությունը («Չորս բանաստեղծություն» ժողովածու) և «Ասք Իգորի գնդի մասին» փոխադրությունը (1950)։ «Կյանք և երազներ» ժողովածուում տեղ են գտել Հայնրիխ Հայնեից, Ալդելբերտ Շամիսոյից և մյուսներից կատարված թարգմանություններ։

Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատլանտիդայի մահը. Բանաստեղծություններ. պոեմներ/ Հեղինակությամբ, տեքստի նախապատրաստող Վ. Ա. Ռեզով, հոդվածագիր Ա. Վորոնին, վերջաբան Ե. Վ. Վիտկովսկի։ Մ.: Водолей Publishers, 2008. — 352 էջ — (Արծաթե դար. Պարալիպոմենոն).
  • Կարապի երգը. Ժողովված և չհրատարակված / Տեքստը կազմող և նախապատրաստող Վ. Ա. Ռեզով. — Մ. Водолей, 2010. — 352 էջ — (Արծաթե դար. Պարալիպոմենոն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Словарь поэтов Русского зарубежья. Под ред. В. Крейда. С. 77—78.- СПб.: РХГИ, 1999. - 470 с. ISBN 5-87516-249-X
  • Воронин А. А. Русский эпос об Атлантиде Георгия Голохвастова и Атлантическая Традиция // Голохвастов Г. В. Гибель Атлантиды. Стихотворения. Поэма. М.: Водолей, 2008.
  • Воронин А. А. «Гибель Атлантиды» Георгия Голохвастова // Дельфис. 2009. № 2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]