Գեորգի Գեորգիյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գեորգիյանց
Ծնվել էհունիսի 24, 1912(1912-06-24)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն կամ Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 21, 2009(2009-03-21) (96 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պարարվեստի ուսումնարան (1938)
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր և ուսուցիչ
ԱշխատավայրՍարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, Տաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն, Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԱմուսինՊավլինե Բուռնազյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Գեորգի Գերասիմի Գեորգիյանց (հունիսի 24, 1912(1912-06-24), Աստրախան, Ռուսական կայսրություն և Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 21, 2009(2009-03-21), Երևան, Հայաստան), բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1946)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գեորգիյանցը ծնվել է Մախաչկալայում։ 1938 թվականին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը` Վ. Երմոլևի և Գ. Յազվինսկու դասարանները։ 1932 թվականին հանդես է եկել Սարատովի օպերայի և բալետի, 1933-1935 թվականներին` Տաշքենդի, 1935-1938 թվականներին` Ախունդովի անվան, 1938-1962 թվականներին` Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններում։ 1960-1962 թվականներին աշխատել է նաև որպես մանկավարժ-կրկնուսույց։ 1973 թվականից եղել է երևանյան սառցե բալետի գլխավոր բալետմայստերը։ Մահացել է Երևանում[1][2]։

Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում`

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1946

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр. с илл.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գեորգի Գեորգիյանց». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
  2. «ГЕОРГИЯНЦ в энциклопедии балета». www.ballet-enc.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.