Պավլինե Բուռնազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավլինե Բուռնազյան
Ծնվել էմայիսի 15, 1915(1915-05-15)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 19, 1995(1995-03-19) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբալետի պարող և պարուսույց
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
ԱմուսինԳեորգի Գեորգիյանց
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Պավլինե Արամի Բուռնազյան (մայիսի 15, 1915(1915-05-15), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 19, 1995(1995-03-19), Երևան, Հայաստան), բալետի հայ արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1946 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլինե Բուռնազյանը ծնվել է 1915 թվականին Վան քաղաքում՝ Արամ և Աղավնի Բուռնազյանների ընտանիքում[1]։ Հայոց ցեղասպանության (1915 թ.) ժամանակ Բուռնազյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, պարարվեստի դասեր առել Վահրամ Արիստակեսյանից։ 1933 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի մենապարուհի, կարճ ժամանակահատվածում աշխատել է Հայաստանի երգի-պարի նորաստեղծ անսամբլում, 1941 թվականին վերադարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, որտեղ մինչև 1963 թվականը եղել է առաջատար մենապարուհի՝ հանդես գալով դասական և ժամանակակից բալետի դերապարերով։ Դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում[2]։

Դերապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է բալետի արտիստ, պարուսույց Գեորգի Գեորգիյանցի կինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]